ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Երկրորդ աշխարհամարտից առաջ գյուղում հիմնվել է բժշկական ծառայության կետ, որտեղ աշխատել են մի մանկաբարձուհի և մի օգնական՝ Մարեն։ Բուժքույր է աշխատել Հայրենական պատերազմից վերադարձած Աիդա Ասլանյանը։ 1950-1951 թվականներին գյուղում հիմնվել է տասը մահճակալանոց հիվանդանոց։ Որպես բժիշկներ միմյանց հաջորդել են՝ հայրենադարձ Շաքեն, Ղարիբ Արշակյանը, Լիզա Հարությունյանը, Սամվել Մխիթարյանը, Յուրա Մարգարյանը, Գրիգոր Երիցյանը, Անահիտ Ավետիսյանը, Արթուր Բալասանյանը, բուժակներ՝ Վարազդատ Սաֆարյանը, Վոլոդյա Կարապետյանը։ Տարիներ շարունակ հիվանդանոցը գործել է մասնավոր տներում։
1983թ. պետության կողմից կառուցվեց բուժկետ (պոլիկլինկա)՝ բոլոր հարմարություններով ու սարքավորումներով։ Պոլիկլինիկայի հիմնադիր բժշկուհին է Գայանե էլիզբարյանը։ Նա աչքի է ընկնում հիվանդի նկատմամբ բացառիկ հոգատարությամբ։ Հիվանդանոցում երկար տարիներ բուժքույրեր են աշխատել Դուխիկ Գալստյանը, Երազիկ Սարգսյանը, ժենյա Աբրահամյանը, Սեդա Մկրտչյանը, Լուսյա Բաբասյանը, Սեդա և Փայլակ Գալստյանները, Ֆիգներ Մովսիսյանը, Սիմա Շահինյանը, Ջուլիետա Մխիթարյանը և ուրիշներ։ Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ ծառայում են Սևանի դեղատան վարիչ Նորիկ Կարապետյանը, հոգեբուժական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Կարապետյանը, թերապևտ Հասմիկ Անտոնյանը, երևանաբնակ բժիշկ Վազգեն Հովհաննիսյանը։