Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/487

Այս էջը սրբագրված է

գերի ընկավ։ Երբ վերադարձավ, որպես գերի բռնադատվեց 25 տարվա աքսորի։ Մարուքին վիճակվել էր հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից հայտնվել ստալինյան ճամբարներում։ Առաջնորդի մահից հետո Մարուքը վերադարձավ հայրենի գյուղ, աշխատեց հանրային տնտեսությունում։ Ընկերների հետ գնում են գետը լողանալու։ Ընկերները չեն լողանում։ Մարուքը մտնում է ջրավազանը՝ խեղդվում...

ԿԱՊԱՎՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախկին դպրոցի հոգաբարձու, բարեպաշտ, բարի համբավի տեր Եգոր Կարապետյանի ծոռն է Հարություն Ավետիքի Հարությունյանը։ Ապրում է իր կյանքի յոթերորդ տասնամյակը (1931թ. ծնված)։ Պապերի բարի բնավորության գծերից շատ բան է հասել Հարությունին։ Հասարակ մասնագիտության տեր մարդ է՝ Սևանի կապի հանգույցի քաղաքային հեռախոսային ցանցի ավագ մեխանիկն է։ Զինվորական ծառայությունից հետո, աշխատանքին զուգընթաց, սովորել և ավարտել է Երևանի կապի տեխնիկումը։ Չորս տասնամյակ է, ինչ աշխատում է կապի համակարգում։ Սևան քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչները հարգում են վարպետ Հարությունին։ Նա ոչ մի բնակչի հուսախաբ չի արել։