Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/488

Այս էջը սրբագրված է
Ցավը մերն է, մերն է նաև փառքը

ԴԴՄԱՇԵՆՑԻՆԵՐԸ

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Դարաբաղյան շարժման առաջին օրերն էին, Հայաստանի շրջաններում, այդ թվում Սևանում, կազմակերպվում էին կամավորական ջոկատներ։ Դդմաշենում ազգային տրամադրություն էր իշխում։ Շուտով մեծ թվով երիտասարդներ կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին, նրանցից քսանվեցը՝ ուսուցիչներ, ուսանողներ, մեխանիզատորներ, շինարարներ դարձան կամավորական ջոկատների մարտիկներ։ 1989-ին Սևան» երկրապահ գումարտակի շարքերում կային մեծ թվով դդմաշենցիներ։ Նրանք՝ Աշոտ Հակոբյանը, Գագիկ Երեմյանը. շինարար-մեխանիզատորներ Վարդան Մելիքյանը. Վրեժ Թադևոսյանր արիություն ու խիզախություն դրսևորեցին Նոյեմբերյանի, Կապանի. Կրասնոսեյսկի. Մտրտակերտի, Շահումյւսնի.