Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/489

Այս էջը սրբագրված է

Դրմբոնի, Հաթերքի, Օմարի լեռնանցքի պաշտպանական և հարձակողական մարտերում։

Շուտով կամավորների այդ փոքրիկ ջոկատն աճեց իր անփոփոխ հրամանատար Վարդան Մելիքյանի ղեկավարությամբ, առնականացավ ու փորձ ձեռք բերեց։ «Սևան» թերթին հասցեագրված շնորհակա¬ լական նամակում զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովհաննիսյանը և գումարտակի հրամանատար մայոր Կ.Ասատրյանը վաշտի քաջերի մասին այսպիսի ջերմ տողեր են գրել. «Ուզում ենք Սևանի շրջանում ապրող նրանց հարազատներին, բարեկամներին, մտերիմներին հայտնել, որ իրենց զավակներն ու ընկերները մեկ ագնամ չէ, որ խիզախության ու անձնվիրության օրինակ են տալիս։ Այդպես են իրենց դրսևորում վաշտի հրամանատար Վարդան Մելիքյանը, առաջին դասակի հրամանատար լեյտենանտ Աշոտ Շիրինյանը, շարքայիններ Էդիկ Սահակյանը, Կամո Անտոնյանը, Վահագն Ստեփանյանը, Լևոն Ավետիսյանը»։ Կամավորական այն վաշտում, որտեղ ծառայել ու կռվել են եղբայրներ Մուշեղ, Միսակ Սողոմոնյանները, ծառայության է անցել նաև նրանց կրտսեր եղբայրը՝ Կարոն։

ՕՄԱՐ

...Թամբերից այրված, բզկտված Օմարի հողը նորից ծածկվել է ձյան շերտով։ Օրեր առաջ փառքն ու մահը այս վայրերում քայլում էին կողք-կողքի...

Օմարը ռազմավարական այն կարևոր դիրքն էր, որտեղից կարելի էր իշխել շրջակա ամբողջ տարածքի վրա։ Թշնամին բոլոր ուժերով ձգտում էր վերագրավել բարձունքը։ Սակայն տալ Օմարը՝ նշանակում էր վտանգել մեր արևելյան սահմանը։ Ծանր, արյունահեղ մարտեր մղվեցին, ի վերջո հաղթեց հայոց ոգին։ Սակայն զոհեր եղան։ 1992-1994 թվականներին զոհվեցին դդմաշենցի ութ ազատամարտիկներ։

ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ (ԴՈՒՇՄԱՆ)

Վարդան Ստեփանյանը Ալեյ Հարթենի Բաբկենի թոռն էր։ Բաբկենը առաջին կինոմեխանիկն էր մեր տարածաշրջանում։ Նրա սերնդակիցները հարգանքով են հիշում այդ բարի մարդուն։ Վարդանը մի մատաղ շիվ էր այդ արմատին։

Դպրոցում ուսուցիչները, համալսարանում իրավաբանական ֆակուլտետի դասախոսները մեծ հույսեր էին կապում ուսումնասեր,