կազմակերպված ու համարձակ պատանու հետ։ Ծնվել է 1966-ի մարտի 19– ին, Երևանում։
01973–83թթ. սովորել և ավարտել է Երևանի Հ. Թամանյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1983թ. փականագործի մասնագիտությամբ աշխատել է Երևանի նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատում։ 1984-ին զորակոչվել է խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով, այդ թվում՝ Լենինի շքանշանով։
1986թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1988-ից ամբողջովին տրվել է ազգային ազատագրական պայքարին։ Եղել է ինքնապաշտպանության կազմակերպիչներից։ Մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի և Լաչինի ազատագրմանը։ Աչքի էր ընկնում ինքնատիպ ֆիդայու նկարագրով։ Սառնասիրտ էր, խոհուն, քաջարի, կենցաղում՝ սակավապետ, բոլորանվեր-հայրենապաշտ։ Ռազմաճակատում ցուցաբերած քաջագործության, արիության համար ԼՂՀ պաշտպանության նախարարի 1995թ. հունվարի 29-ի 13 հրամանով Վարդան Ստեփանյանին շնորհվել է կապիտանի զինվորական կոչում։ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1993թ. թիվ 0259-1 որոշմամբ Վարդան Ռոբերտի Ստեփանյանը պարգևատրված է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով (շքանշան թիվ 0006)։
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության և Արցախի ազատագրման համար մղված պայքարում հատուկ ծառայությունների համար, հետմահու պարգևատրվել է «Մայրական երախտագիտության» մեդալով։
Շուշի քաղաքի ազատագրմանը ակտիվ մասնակցություն ցուցաբե¬ րելու համար ԼՂՀ ԳԽ նախագահության 1994թ. մայիսի 6-ի թիվ 0334 որոշմամբ Վարդան Ռոբերտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է նաև «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
1995-ի ապրիլի 29-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Հայոց ցեղասպանությունը և համամարդկային արժեքները» թեմայով գիտաժողով՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Իրավաբանական ֆակուլտետի բաժնի համար սահմանվել էր իրավաբանական ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկների անվան երեք մրցանակ։
Վարդանի անվան մրցանակը շնորհվեց նրա համակուրսեցի Վազգեն Խաչիկյանին։