Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/495

Այս էջը սրբագրված է

Նա այդ առավոտ կամավոր օգնության մեկնեց ամենածանր դիրքերը։ Իր հետ վերցրել էր համագյուղացի զինվորներից մեկին՝ գնդացրորդ Սիմոն Սիմոնյանին, որին շատ էր վստահում։

Թշնամու գրոհը ձախողվեց՝ մեր տղաների արիության, անկոտրում կամքի շնորհիվ, նրանց կյանքի գնով։

Քաջանուն տղաներ ընկան Օմարի մահաշունչ լեռնանցքում։ Ի՜նչ լայս էին կրում նրանք իրենց մեջ, ինչ սրբություն։

Բորիսի պապը՝ Գարեգին Սաֆարյանը, զոհվել է Հայրենական պա¬ տերազմում։ Որբություն տեսավ Բորիսի հայրը՝ Կարլենը, որը մեծացավ հարազատների օգնությամբ։

Կմեծանան նաև թոռները՝ Գարեգինը, Անին, Վանը։

Բորիսի մայրը՝ Ռոզան, կինը՝ Մարգարիտը, հայրը՝ Կարլենը, դժվար օրերով կմեծացնեն նաև իրենց զավակներին։

Հաջողություն ու համբերություն նրանց։

ԱՐԹՈՒՐ

«... Մի օր տուն էր եկել, թե՝ ուզում եմ վաղը մեկնել ռազմաճակատ։

— Սպասիր, որդիս, խնդրել էր մայրը,— հորդ մահվան տարելիցը նշենք, հետո՝ գնա։

Բայց Արթարը չէր սպասել, ասել էր՝ պատերազմն ինչպե՞ս կարող է սպասել։

... Եվ գնաց»։ Այդպես է պատմում Արթուրի եղբայրը՝ Պարգև Եգորյանը։ Այդ տարվա գարնանը թեժ մարտեր էին ընթանում Աղդամի շրջանում։ Թշնամին, կենտրոնացնելով մեծ ուժեր, ամեն գնով ձգտում էր հետ վերադարձնել կորցրածը։ Արթուրը կռվի ամենաթեժ կետում էր։

29-ամյա խիզախ զինվորը անծանոթ չէր ոչ զենքին, ոչ էլ զինվորական կյանքին։ Ծառայել էր Գերմանիայում, սովորել կրտսեր հրամկազմի դպրոցում։ Գերազանց նշանառու էր, գերազանց նռնականետ։ Այդ ամենը քաջության, դարավոր թշնամու հանդեպ սրբազան վրեժի չմարող զգացողության հետ հրաշքներ էր գործում կռվի դաշտում։ Սակայն Արթուր