Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/496

Այս էջը սրբագրված է

Վազգենի Եգորյանին վիճակված չէր տեսնել հաղթանակը, արկի բեկորի հարվածից կնքեց իր մահկանացուն։

Ապրիլի 18-ը սգո օր էր Քանաքեռում։ Այդ օրը նրա աճյունը հանձնըվեց հայրենի հողին։

Հարյուրավոր աչքեր արտասվեցին, հարյուրավոր շուրթեր շշնջա֊ ցին.

— Գնաս բարով, քաղցր որդի, հայրենիքը քեզ չի մոռանա։

ԱՐՏԱՎԱԶԴ

Այս անունով հայոց դյուցազունների պանթեոնում՝ արվեստասեր և քաջարի արքա, սպարապետ Մամիկոնյան զարմից և դու՝ ազգի նահատակ֊հերոս։ Հայրենի գյուղի՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել, ուսում ես առել, լուսանկարդ փակցվել է փառքի սրահում և տակը գրվել.

Արտավազդ Կնյազի Գևորգյան - ծնվել է 1958 թվականին, Դդմաշենում։ 1976-ին մեկնել է զինվորական ծառայության։ Ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ամուսնացել է։ 1981-ին ընտանիքով տեղափոխվել է Չարենցավան։ Աշխատել է երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանում։

1994-ի մարտի 9-ը սև օր եղավ քեզ համար, քո աշխատասեր կնոջ՝ Սուսաննայի և մանկահասակ երեք բալիկների՝ Արմենի, Կարենի, Արմինեի համար։ Այդ օրը հերոսաբար զոհվեցիր Օմարի բարձունքում։

Թեև կարճ ապրեցիր, բայց քո տված դասով պիտի առաջնորդվեն շատ-շատերը։

Գնաս բարով, ազգի քաջազուն որդի։ Քեզ երբեք չենք մոռանա։