Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/55

Այս էջը սրբագրված չէ

Դդմաշենի հողերի տեղադրությունը և ծավալը

Տվյալ գյուղը տեղավորված է Յայջիից վերև, հողը՝ մինչեւ 300 խալվար, հովիտները՝ մինչև 20 ջրովի։ Ջուրն օգտագործում են Զանգվից և հատուկ աղբյուրից։

Խոտհարքեր

Քաղաքի մերձակայքում առատ է։

Արտադրություն

Ցորեն, գարնանացան ցորեն, գարի, կորեկ, կտավատ, հաճար, կանեփ և ծխախոտ։

Անասնապահություն

Պարսկաստանից ներգաղթած Թուրքիայից ներգաղթած Ընդամենը Գոմեշ 72 - 72 Ցուլ 160 9 169 Կով 101 7 108 Հորթ 85 6 91 Ոչխար և այծ 502 ֊ 502 Ձի 16 4 20 Ավանակ 12 9 21 Ձեռնարկություն Ջրաղաց միտեղանի - 26, որից մեկը սարքին է, իսկ 25-ը՝ ավերված։ 2 ձիթհանք, նույնպես ավերված։ Առանձնահատուկ արդյունաբերություն Պարսկաստանից ներգաղթածների մոտ Ջուլհակ - 15, հյուսն - 2, կոշկակար - 1, գզրար - 1, զուռնաչի - 1, ջրաղացպան -1։ Թուրքիայից ներգաղթածների մոտ Ջուլհակ -10, հյուսն -1, վաճառական -1, դարբին - 2։ 55