Պատկանելիությունը
Տվյալ գյուղը պետական է և գրավված է եղել դարափափախների կողմից։
Պետական ունեցվածքը
26 ջրաղաց, որից մեկը սարքին է և 2 ավերված ձիթհանք։
Ներգաղթածները եղել են երկրագործներ, արհեստավորներ։ Ներգաղթածների ցուցակի առաջին անունը վերը հիշած տանուտեր Օհան Միրզոևն է։ Սա էլ հենց գյուղում հիմնել է առաջին ձիթհանը։ Տարիներ հետո ձիթհանը անցել է Արսեն Մինասյանին (գյուղացիները սրան «Բիրդան աղա» են կոչել, աչքի առաջ ունենալով հավանաբար պատահականորեն նրա և որդու կողմից անկողնու ներքնակի մեջ գտնված մեծ գումարի թղթադրամը), երկրորդ մարդը, որ ունեցել է սեփական ձիթհան՝ Տեր-Առաքելի Հակոն (Հոկոբ) է եղել։ Իսկ Արսենի ձիթհանն աշխատել է մինչև 1935-40 թվականները։ Գյուղի բնակիչները հնուց ի վեր զբաղվել են անասնապահությամբ և մանավանդ հացահատիկային կուլտուրաների, յուղատու բույսերի (կտավհատ, սորեկ սորուկ) և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Իսկ ձիթհանը ծառայել է նաև հարևան գյուղերի բնակչությանը։ Արտադրվել է ոչ պակաս 50-60 տոննա կտավհատի և սորեկի ձեթ, որն անհրաժեշտ է եղել թե դեղանյութի և թե սննդի համար։ Ձիթհանը, որ կառուցված էր մեծ քարաբեկորներից և հսկա սալերից, վաղուց ավերակների է վերածվել։