Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/7

Այս էջը սրբագրված է

Վարաժնանիք գավառը հայտնի էր որպես արքայական որսատեղի։ Սակայն բավական խիտ բնակեցված էր։ Ըստ Հին Հայաստանի ռազմական ուժերի քանակի և դասակարգման պետական ուրույն հրովարտակի (զորանամակ), մինչև հայ Արշակունի արքայատան անկումը, Վարաժնունիքը հայկական զորաբանակին տվել է 300 հեծյալ մարտիկ։

Մովսես Խորենացին վկայում է, որ Վարաժնանիք տոհմի անվանադիրը Գեղամ նահապետի շառավիղներից Դատ իշխանի որդի Վարաժն էր։ Ըստ ավանդության, Գեղամ նահապետի անունից է ծագել Գեղարքունիք տեղանունը։

Արտաշես Առաջինը Վարաժնանիք գավառը հանձնել է որսապետուաթյան գործակալ Վարաժին, որպես ժառանգական սեփականության։

ԴԴՄԱՇԵՆԻ, ՈՐՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ, ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ.

— Դդմաշենի, որպես գյուղական բնակավայրի, մեր թվարկության առաջին վկայությանը գյուղի արևելյան կողմում կառուցված եկեղեցին է, որը 7-րդ դարի կառույց է։

Ի՞ՆՉ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՌՈՒՑՎԵԼ է ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ.

— Եկեղեցու կառուցման վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել։ Թվագրվում է ըստ ճարտարապետական հորինվածքի և շինարարական տեխնիկայի։

ՈՐՔԱ՛Ն է ԵՆԹԱԴՐՎՈՒՄ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ.

— Դատելով չափագրությունից՝ նման մեծագավիթ եկեղեցի կարող էր կառուցվել մարդաշատ բնակավայրում։ Եկեղեցու կառուցման ժա¬ շշմանակ գյուղի բնակիչների թիվը ենթադրվում է ավելի քան հազար մարդ։

ԴԴՄԱՇԵՆԸ 7-17-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ.

— 7-9-րդ դարերում տիրել են արաբները։ Արաբական լուծը թոթափելուց ու հայկական պետականության վերականգնումից հետո Վարաժնունիքամ իշխում էին Պահլավանիները։ Նրանք նստավայր էին ընտրել Բջնի ամրոցը։

Բագրատունյաց թագավորության անկումից հետո Վարաժնանիքում իշխում էին բյուզանդական զորքերը մինչև 1060 թվականը։ Այնուհետև գավառը նվաճել են սելջուկ թուրքերը։ 13-րդ դարում գավառն անցավ Զաքարյանների տիրապետության տակ։