Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/8

Այս էջը սրբագրված է

Թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ գյուղը ենթարկվում է կողուպուտի և ավերումի։ Գավառի այլ բնակավայրերի մասին մեզ հասած հավաստի տեղեկություններից դատելով, Դդմաշենի բնակչությունը ևս ենթարկվել է անօրինակ բռնությունների։ Մի մասը կոտորվել է, մյուս մասը՝ փախել սարերը։

Թաթար-մոնղոլներից հետո Վարաժնունիք գավառը ենթարկվեց թուրքմեն հրոսակ ցեղերի, Սեֆյանների, Կարա-կոյունլի և Ակ-կոյունլի վաչկատուն ցեղերի ասպատակություններին։ Պետականությունը կորցրած Հայաստանի գավառներում հայտնված թուրք և քուրդ քոչվորները ծայրահեղ անկման հասցրին տնտեսական ու մշակութային կյանքը, ավերեցին բազմաթիվ բնակավայրեր, ոչնչացրին անտառները, վարելահողերը վերածեցին արոտավայրերի։ Օտարացվեցին բազմաթիվ տեղանուններ։

ԴԴՄԱՇԵՆԸ 1604 ԹՎԱԿԱՆԻ ԲՌՆԱԳԱՂԹԻ ԺԱՄԱՆԱԿ.

— Թուրք-իրանական տիրապետության շրջանում, 1604 թվականին, պարսից Շահ-Աբբաս արքայի հրամանով, զանգվածային բռնագաղթի ենթարկվեց Արևելյան Հայաստանի բնակչության մեծ մասը, այդ թվում՝ Դդմաշենի բնակչությունը։

Ո՞ՐՆ ԷՐ ԲՌՆԱԳԱՂԹԻ ՆՊԱՏԱԿԸ.

— Շահ-Աբբասը նպատակ ուներ հայ արհեստավորներով ու երկրագործներով շենացնել Պարսկաստանի մի շարք տնտեսապես հետամնաց շրջաններ, միաժամանակ, անայացնելով հայկական տարածքները, թուրքական բանակին ղրկել այս տարածաշրջանից պարեն վերցնելու հնարավորությունից։

ԴԴՄԱՇԵՆԸ 1828-1829ԹԹ. ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ.

— 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ։ Դդմաշենը հանդիսանում է նորաստեղծ Հայկական մարզի Դարաչիչակ մահալի գյուղերից մեկը։

1849–1917թթ. ընդգրկվել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում։

1920–1930թթ. եղել է Հայկական ԽՍՀ Նոր Բայազետ գավառի կազմում։ 1

1930թ. սեպտեմբերի 9-ին մտնում է նոր կազմավորված Հրազդանի վարչական շրջանի մեջ։

1937թ. դեկտեմբերի 31-ից անցնում է Սևանի շրջանի վարչական տարածքի մեջ։