Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/99

Այս էջը սրբագրված է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

1878 թվականի հուլիսի 24

Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի Դդմաշեն գյուղի ներքոհիշյալ արքունական ստրուկներս հավաքվելով այստեղ (յուրաքանչյուր տնից մեկ մեծահասակ անդամ) խաղաղության ժողովի, մեկ կամքով, մեր համաձայնությամբ ընտրեցինք գյուղական ավագանի։ Գյուղական տանուտեր Գրիգոր Թովմասյանին, Սիմոն Պողոսյանին և դատական կազմի անդամներ Գրիգոր Թովմասյանին, Սիմոն Պողոսյանին, Զաքար Վարդանյանին, Սիմոն Պետրոսովին, Մարգար Զադոևին, Եսայի Վարդանովին և Երեմ Յախանովին։ Առաջադրված թեկնածուներից որոնք շատ ձայն կհավաքեն (շատ քարեր կընկնի), պարտավոր են լիովին, պարտուպատշաճ կերպով արժանին հատուցել ըստ իրենց նշանակված պաշտոնի։ Վերոգրյալի համար ստորագրում ենք.

Գրագետներ 1. Շմավոն Վարդանով 2. Երեմ Յախանով 3. Գալուստ Տեր-Հովհաննեսով 4. Հակոբ Տեր-Խաչատրյան 5. Սիմոն Պողոսով 6. Միրզա Սիմոնով 7. Ստեփան Խաչատուրով 8. Մխիթար Մուղդուսի Ավետիսով

Անգրագետներ 1. Հարություն Վարդանով 2. Սողոմոն Ներսեսով 3. Հակոբ Մարգարով 4. Մակար Մինասով 5. Մկրտիչ Բրսոև 6. Գալուստ Մանուկով 7. Սողոմոն Կարապետով 8. Բադալ Շահինով 9. Գրիգոր Վարդանով 10. Հարություն Հովհաննեսով 11. Մարգար Հովհաննեսով 12. Կարապետ Հարությունով 13. Թաթոս Գրիգորով 14. Պետրոս Մարգարով 15. Հարություն Գևորգով 16. Ղուկաս Հակոբով 17. Մուքայել Մարտիրոսով 18. Մկրտիչ Նագարով 19. Միրզա Խաչատուրով 20. Խաչատուր Ղամբարով 21. Մանուկ Մկրտիչով 22. Ավետիս էրոև 23. Առաքել Ավոև 24. Պետրոս Բունիաթով 25. Խաչատուր Ստեփանով 26. Հարություն Գևորգով