Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/115

Այս էջը սրբագրված է

և Եվսեբիոս եպիսկոպոսի ներկայությամբ ախոյանին հաղթեց մեծ զորությամբ, կամ ինչպես Կեսարիայի Եվսեբիոս եպիսկոպոսապետը վախճանվեց բանտում, իսկ Բարսիլիոսը ազատ արձակվեց:

Թ. Թե ինչպե՛ս Բարսիլիոսին Կեսարիայի էպիսկոպոսապետ ընտրեցին, և ի՛նչ հրաշքներ եղան աստծուց, կամ ինչպե՛ս թագավորը հրամայեց Քրիստոսի հավատացյալների ամբողջ ունեցվածքը հափշտակել, և ինչպես իրենց հավատի համար ուրախությամբ դուրս էին բերում դռների մոտ տալիս կամ ինչպե՛ս աղոթում էին աստծուն իրենց եպիսկոպոսների համար։

Ժ. Թե ինչպե՛ս Վաղես կայսրը կանչում էր սոփեստին հակաճառելու ճշմարիտ հավատի դեմ, կամ ինչպե՛ս սոփեստը տեսավ հրաշքը, և Վաղես թագավորը սպանվեց եղած հրաշքով, և եկեղեցիները խաղաղություն գտան։

ԺԱ. Իշխանների՝ Հունաստանից Հայոց աշխարհը վերադառնալը, որոնք Հայոց Ներսես հայրապետի հետ գնացել էին Վաղես թագավորի մոտ, և էլի դարձան եկան Արշակ թագավորի մոտ, և թե ինչպես Հայոց Արշակ թագավորն ըմբոստանալով ասպատակեց ու վնասերց Հունաց թագավորությանը։

ԺԲ. Բագրևանդի Խադ եպիսկոպոսի մասին, որին Հայոց Ներսես հայրապետը իրեն տեղապահ էր թողել, ինչպիսի՝ մարդ էր նա, կամ ինչպիսի՝ հրաշքներ էր գործում, հաստատ մնում էր ճշմարտության մեջ, չէր ակնածում Հայոց Արշակ մեծ թագավորից, կամ ինչպե՛ս ընդդիմանում էր նրան՝ նրա անօրեն գործերի պատճառով ն որքան սիրում էր աղքատներին Հայոց Ներսես հայրապեաի նման։

ԺԳ. Թե ինչպե՛ս Հայոց Ներսես սուրբ կաթողիկոսը ետ դարձավ Հունաց աշխարհից, ինչպե՛ս հանդիմանում էր Հայոց Արշակ մեծ թագավորին, և ինչպե՛ս աստծուց հարվածներ հասան Արշակավան ավանի վրա, և միանգամից կոտորվեց այնտեղ հավաքված մարդկանց ամբողջ բազմությունը։

ԺԴ. Հայր մարդպետի մասին, որ եկավ իջավ Տարոն գավառը, Աշտիշատի աղոթատունը և ինչպե՛ս այնտեղից գնաց՝ իր բերանի խրւսքերով դատապարտված ե ինչպե՛ս մահապարտ դառնալով Շավասպ Արծրունուց սպանվեց։

ԺԵ. Արշակ թագավորի մասին, թե ինչպե՛ս Տիրիթի չարախոսությամբ սպանեց իր Գնել եղբորորդուն, ինչպե՛ս կշտամբվեց ու հանդիմանվեց Ներսեսից՝ աստծու մարդուց, կամ ինչպե՛ս նույն Տիրիթին էլ սպանեց, կամ ինչպե՛ս իրեն կին առավ սպանված Գնելի կնոջը, կամ ինչպե՛ս Արշակ թագավորը բացի այն կնոջից ուրիշ կին առավ՝ Ողոմբին անունով, որին բերել տվեց Հունաց աշխարհից։ Եվ ինչպե՛ս արքունական քահանա Մրջյունիկը, Փառանձեմի նենգավոր խորհրդով, սպանեց Ողոմբիին՝ հաղորդության մեջ մահադեղ խառնելով։

ԺԶ. Թե ինչպե՛ս Պարսից թագավորը հրավիրեց Հայոց Արշակ թագավորին և ինչպե՛ս նրան մեծարեց։ Կամ ինչպե՛ս Հայոց սպարապետ Վասակ