Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/117

Այս էջը սրբագրված է

կոտորելու, և թե ինչպե՛ս նրա դեմ դուրս եկավ Վասակը տասնմեկ հազարով ու նրան զորքի հետ միասին ջարդեց Աղձնիքի սահմաններում:

ԻԹ. Դմայունդ Վսեմականի մասին, որին Պարսից արքան իննսուն բյուր տապարավոր զորքով ուղարկեց Հայոց Արշակ թագավորի վրա, նրա դեմ ելավ Հայոց Վասակ սպարապետը, հասավ, սպանեց նրան և զորքերը կոտորեց։

Լ. Վահրիճ Կահրիճի մասին, որ Պարսից թագավորի կողմից եկավ չորս հարյուր բյուրով և պատերազմեց Հայոց թագավորի հետ, և թե ինչպե՛ս նա մատնվեց Վասակ սպարապետի ձեռքը ու ինքն իր զորքի հետ Հայոց զորքի ձեռքն ընկավ։

ԼԱ. Դումանդ Շապուհի մասին, որ շատ պարծեցավ Պարսից Շապուհ թագավորի առաջ և հարյուր հազար զորքով եկավ հասավ մինչև Հայաստան ու պարտություն կրելով դուրս շպրտվեց Հայոց աշխարհից։

ԼԲ. Գեհուկ նահապետի մասին, որ մեծ զորքով Պարսից Շապուհ թագավորի կողմից ուղարկվեց Հայոց Արշակ թագավորի դեմ, իսկ Հայոց Վասակ զորավարը ջարդեց նրան իր զորքի հետ։

ԼԳ. Սուրեն Պահլավի մասին, որ Հայաստանի վրա եկավ, սա ևս պարտություն կրեց առաջինների նման։

ԼԴ. Ապական Վսեմականի մասին, որ անթիվ, անհամար զորքերով եկավ Հայոց աշխարհը պատերազմի. նա էլ առաջինների նման ձախողվեց:

ԼԵ. Պարսից Զիկ պատվիրակապետի մասին, որ Պարսից Շապուհ թագավորի կողմից պատերազմի ուղարկվեց Հայաստանի դեմ բազմաթիվ զորքով, նա ևս առաջինների նման խորտակվեց։

ԼԶ. Սուրեն պարսկի մասին, որ Զիկից հետո նույնպես եկավ պատերազմի. նա էլ իր զորքի հետ Հայոց Վասակ սպարապետի ձեռքն ընկավ ու սպանվեց։

ԼԷ. Հրևշողոմի մասին, որ Պարսից թագավորի կողմից իննսուն բյուրով ուղարկվեց Հայաստանի վրա, այս անգամ ևս հաղթությունը մնաց հայերին։

ԼԸ. Ալանոզանի մասին, որ Պարսից թագավորի կողմից եկավ չորս հարյուր բյուրով Հայոց թագավորի դեմ պատերազմելու, և թե ինչպե՛ս նա էլ պարտություն կրեց Վասակից։

ԼԹ. Բոյականի և քառասուն բյուր(զորքի) մասին, որոնց կոտորեց, ջնջեց Հայոց Վասակ սպարապետը։

Խ. Վաչական պարսկի մասին, որ Հայաստան եկավ տասնութ բյուրով և կամենում էր երկիրն ասպատակել ու ավարի ենթարկել, նրան էլ հաղթահարեց Հայոց Վասակ սպարապետը և նրա ամբողջ զորքը սրի ճարակ դարձրեց:

ԽԱ. Մշկանի և նրա երեսունհինգ բյուր(զորքի) մասին, որոնք արշավեցին Հայոց աշխարհը, և թե ինչպե՛ս կոտորվեցին Վասակից ու նրազորքերից։