Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/118

Այս էջը սրբագրված է

ԽԲ. Մարուճանի և նրա վաթսուն թյուր(զորքերի) մասին, թե ինչպե՛ս Պարսկաստանից եկան Արշակ թագավորի վրա, և թե ինչպե՛ս նրանց զարկեց ու կոտորեց Վասակ զորավարը։

ԽԳ. Զնդակապետի մասին, որ իննսուն թյուրով եկավ Հայոց աշխարհը. նրան զորքի հետ միասին ոչնչացրեց Վասակը:

ԽԴ. Արշակի որդու մասին, որի անունն էր Պապ, թե ինչպեքս նա ծնված օրից ի վեր լի էր դևերով, թե ինչպե՛ս դևերը հայտնի երևում էին նրա մոտ, որոնց հետ նա պղծություն էր գործում:

ԽԵ. Սակստան հանդերձապետի մասին, որ Պարսից Շապուհ թագավորի կողմից ուղարկվեց չորս հարյուր բյուրով, նրան ևս փախցրեց Վասակ զորավարը Հայոց զորքերով:

ԽԶ. Պարսից Շապստան տակառապետի մասին, որ հինգ հարյուր բյուրով եկավ Հայոց աշխարհի վրա. Հայոց զորքերը նրանց էլ ջարդեցին, ոչնչացրին:

ԽԽ. Մոգուց հանդերձապետի մասին, որ տասնութ թյուրով եկավ հասավ պատերազմ մղելու Հայոց թագավորի դեմ. սա էլ կործանվեց առաջինների նման։

ԽԸ. Պարսից համբարակապետի մասին, որ իննսուն բյութով եկավ ու պատերազմեց Հայոց զորքի հետ և Սաղամասում կոտորվեց Հույոց զորքերից ու Վասակի բանակից։

Խթ. Մռկանի մասին, որ Պարսկաստանից քառասուն բյուրով եկավ Հայոց թագավորի հետ պատերազմելու և Մաքսազանում իր զորքերի հետ միասին կոտորվեց Հայոց գնդերից ու Վասակ զորավարից։

Ծ. թե ինչպե՛ս Հայոց թագավորությունը քանդվեց ու քայքայվեց: Ինչպե՛ս Հայոց շատ նախարարներ ապստամբվեցին Հայոց թագավորի դեմ և ձեռք մեկնեցին Պարսից Շապուհ թագավորին ու ինչպե՛ս հետո այս ու այն կողմ ցրվեցին, և Հայոց թագավորությունը մեծապես թուլացավ։

ԾԱ. Թե ինչպե՛ս աշխարհում մնացածները միաբան միասին հավաքվում էին իրենց Ներսես հայրապետի մոտ և ինչպե՛ս նրա առաջ բողոքում էին (Արշակ թագավորի դեմ) և նրանից ձեռք քաշեցին ու հրաժարվեցին։

ԾԲ. Պարսից թագավորի մասին, թե ինչպե՛ս այդ ժամանակ դադարեցրեց պատերազմը Հայոց Արշակ թագավորի դեմ և նենգությամբ իր մոտ կանչեց հաշտության համար:

ԾԳ. Թե ինչպե՛ս Պարսից Շապուհ թագավորը կրկին անգամ Հայոց Արշակ թագավորին կանչեց, և նա գնաց նրա մոտ ու միանգամայն կորավ։

ԾԴ. Թե ինչպե՛ս Շապուհը վհուկներին, քավգեաներին և կախարդներին հարցնելով՝ հմայությամբ փորձում էր Արշակի միտքը և նրան պատմելու համար բանտարկեց Անհուշ բերդում և ինչպես հրամայեց չարաչար մահով սպանեք Հայոց սպարապետին։

ԾԵ. Հայոց աշխարհի գերությունն ու հարվածները, Փառանձեմ տիկ-