Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/137

Այս էջը սրբագրված է

խանությունները, թե՛ զորությունները»։ Եվ քիք հետո ավելի է պարզում ասածները, «Մեռելներից ինքը եղավ անդրանիկը, որ ամենքի մեջ ինքն առաջացած լինի, որովհետև նրան հաճելի եղավ ամենուրեք լրիվ բնակվելը և նրանով ամեն ինչ կատարելը, որ խաղաղություն հաստատի իր խաչով ու արյունով, նրանով է այն, ինչ երկնքում և երկրում է»։ Որովհետև աստծու միածին որդի տեր քրիստոսի չարչարանքներով երկնքում և երկրում եղած ամեն բան ի մի հավաքվեց, որովհետև աստծու մեծությունն ստեղծեց ամեն ինչ և մարդուն դարձրեց ամեն ինչի տերը, հրամայեց, և բազմացան։ Ապա իշխաններ նշանակեց և առաջնորդներ կարգեց։ Իսկ երբ մի անգամ պատվիրանազանց եղան, իշխանությունից զրկվեցին, որ ստացել և առաջուց ունեին ու երկրորդ անգամ միայն կարիքների համար թույլ տվեց ոմանց իշխել, ոմանց չիշխել, որպեսզի գոնե հետո իշխելով ճանաչենք շնորհը և չիշխելով ամենատիրոջ իշխանությունը գիտակցենք։ Իսկ ո՞վ է, որ չի ձգտում մեծության, մարմնի առողջության և կամ կարիք չզգա կամակատարության, որ վայել է միայն աստծու միածին որդուն, իսկ բոլոր մարդկանց հավասարապես հատուկ չէ ո՛չ մեծությունը և ոչ էլ բուն աղքատությունը։ Ոմանք ծնվում են, բայց չեն սնվում, չափահաս են դարձվում անարգվելով հայհոյանքներով։ Ո՞վ է, որ սիրում է հիվանդությունը և ատում առողջությունը, ամեն բանի պակասություն ունի, բայց չի կարոտում։ Մի մասը կռապաշտության ու սպանության մեջ, մի մասը պոռնկության ու բազմատեսակ չարիքների մեջ կաշկանդված, կպած են մնացել, ոմանք մոլորված, ցնորական մտքերով, խաբեությամբ կաշկանդում են ամեն ինչ, թե բարին, թե չարը։

Իսկ որոնց վրա արդար արեգակը սփռում է իր հավատի լույսը և ցրում խավարի, տգիտության սև մառախուղը, նրանք մշտապես անարգում են սուտն ու մոլորությունը՝ նախ իրենց գործերով ու բարի օրինակով և ապա ուրիշներին նույնը սովորեցնելով, նախ չկասկածելով արարչության զորության երրորդության հավատին, ապա սրբությամբ, զգաստությամբ և պարկեշտությամբ իրենց աշխար-