Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/141

Այս էջը սրբագրված է

քերն ասաց, և դրանք գրի էին առնում թագավորի արագագիր քարտուղարները, որ թագավորի առաջ կանգնած էին։ Ապա թագավորը խիստ զայրացավ, հրաման տվեց երկաթե կապանքներով պինդ կապել Հայոց եպիսկոպոսապետ սուրբ ներսեսին ու բանտը տանել, պահել և ուշադիր լինել երեխային, արդյոք կապրի՞, թե ոչ, որից հետո կտեսնի, թե ի՞նչ պետք է անել։ Տասնհինգ օրր լրանալիս մեռավ երեխանճ կայսեր որդին, որ նրա մեկ հատիկ ժառանգն էր։ Երբ (թագավորը) նրան ողբաց ու կոծեց, որքան պետք էր կոծել, ապա հրաման տվեց, և սուրբ ներսեսին բերին նրա առաջ։ Նրան մոտ կանչեց ու հարցրեց. «Ձեր՝ քրիստոնյաներիդ կողմից եղավ երեխայի մահը»։ Իսկ նա պատասխան տվեց. «Իմ խոսածներից հետո Քրիստոսը տասնհինգ օր հետաձգեց (մահը), գուցե դառնաք։ Քայց դուք չդարձաք, մեռաք։ Դեռ այժմ էլ, եթե հավատաս, Հիսուս Քրիստոսը՝ աստծու որդին, կարող է նրան կենդանացնել, որդիդ և բոլոր ընտանիքդ»։

Թագավորը այս խոսքերի վրա զայրանալով՝ կամեցավ նրան չարաչար մահով սպանել։ Քայց թագավորի մոտ եկան պալատի ավադներն ու խորհրդականները և կայսերն ասացին. «Դրանք օտար ու հեռավոր երկրից գործի համար ուղարկված են մի հզոր թագավորի կողմից. դրանք մեծ տիրոջ պատգամավորներ են. մեր կողմից նրանց վնաս չպիտի հասնի, եթե ոչ, մեծ պատերազմ կծագի մեր և Հայոց մեծ թագավորի միջև, մեծ թշնամություն կընկնի. երեխայի ապրելը կամ մեռնելը դրա խոսքից չէր կախված»։ Թեպետ շատ այսպիսի բաներ էին ասում, բայց չէին կարողանում թագավորի բարկությունն ու զայրույթը հանգցնել։

Բանը շատ դժվար տեղը հասավ, ամբողջ բազմությունը համառորեն պնդում էր, որ չսպանի մարդուն, վերջապես, հազիվհազ, զորքը կարողացավ թագավորին համոզել, այնպես անել, որ գոնե նրան չսպանի։ Բայց չկարողացան ազատել տալ, այս քան միայն հաջողեցրին, որ միայն աքսորվի։ Որովհետև իմաստուն (խորհրդականներն) երկար մտածելուց հետո այսպես գտան, որ աքսորի միջոցով առայժմ մահից կազատվի, իսկ ապագայում նա աքսորից կվերա-