Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/158

Այս էջը սրբագրված է

Գլուխ ԺԲ

ԲԱԳՐԵՎԱՆԴԻ ԽԱԴ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՆԵՐՍԵՍԸ ՁԵՌՆԱԴՐԵԼ

ԷՐ ՈԻ ԻՐԵՆ ՏԵՂԱՊԱՀ ԹՈՂԵԼ: ԵՎ ԹԵ ԻՆՉՊԻՍԻ՝ ՄԱՐԴ ԷՐ ՆԱ, ԿԱՄ

ԻՆՉ ՀՐԱՇՔՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ՆՐԱ ձԵՌՔՈՎ. ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ՀԱՍՏԱՏ

ԷՐ ՄՆՈԻՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՉԷՐ ԱԿՆԱԾՈՒՄ ԱՐՇԱԿ ՄԵԾ

ԹԱԳԱՎՈՐԻՑ, ԱՅԼԵՎ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ ՆՐԱ ԱՆՕՐԵՆ ԳՈՐԾԵՐԻ

ՊԱՏՃԱՌՈՎ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄՈՒՄ ԷՐ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ՆՄԱՆ:

Այս մարդը՝ Խադը, բուն Կարին գավառից էր, Մարագ գյուղից. նա Ներսես եպիսկոպոսապետի ձեռնասունն էր, մեծացել էր նրա մոտ։ Նա ցույց տվեց ընդունակություններ, հավատի մեջ առաջադեմ հանդիսացավ, բոլոր գործերում հավատարիմ գտնվեց իր պաշտոնի մեջ, առավելապես սեր ցույց տվեց դեպի աստծու եկեղեցին։ Ապա սուրբ Ներսեսը Նրան վստահեց աղքատների հոգաբարձության գործը. այստեղ էլ նա առավելապես երևաց իբրև բարեխնամ տեսուչ։

Ուստի երբ Ներսես եպիսկոպոսապետը պատրաստվում էր Հունաց աշխարհն ուղևորվելու, այս Խաղին ձեռնադրեց Բագրևանդի ու Արշարունյաց եպիսկոպոս և նրան թողեց իրեն փոխանորդ ու տեղապահ և ինքը գնաց։ Իսկ հայերեն խոսող ամբողջ աշխարհը՝ բոլոր գավառներում, կողմերում, տեղերում, մեծամեծ աշխարհակալները, գավառատերերը, նշանավոր ցեղերի նահապետները և ամբողջ քահանայական ուխտը ժողովրդի բազմության հետ ընկղմված էին սգի ու տրտմության մեջ, որովհետև հեռացավ իրենց գլխավոր հոտապետը։ Իսկ Խադ սուրբ եպիսկոպոսը ամբողջ երկրին հրաման է տալիս պաս պահել, աղոթք անել, խնդրել, որ սուրբ Ներսեսը ետ դառնա։ Եվ այն ամբողջ ժամանակ, որ նա արգելանքի տակ էր, ժողովուրդը պահեցողությամբ աղոթում էր նրա համար։ Իսկ Խադը ամեն բանում նրանց առաջնորդում էր, ոչ պակաս, քան բուն հովվապետ Ներսեսը, մինչև որ տերը կատարեց աշխարհի խնդրվածքը, և սուրբ Ներսեսը ետ դարձավ իր տեղը։

Այն ժամ տնակները Հայոց Արշակ թագավորը այնքան էլ շատ աստծու ուղիով չէր գնում։ Որքան որ նա մանկության