Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/163

Այս էջը սրբագրված է

միտ։ Նա բոլոր տառապյալներին լսում է և ոչ որի արհամարհանքը իր վրա չի վերցնում։ Դու ինչպե՞ս և ինչի՞ց դրդված արհամարհեցիր նրա պատվիրանները. չէ՞ որ քո հայրն էլ այսպիսի ամբարշտության պատճառ ով կորավ: Իսկ դու դեռ չհիշեցիր նրան, որ քո հոր մեղքերը չհիշեց և քեզ տվեց նրա տեղը, այսինքն՝ քո հոր թագն ու աթոռը։ Դու քո տեր աստծու առաջ սկսեցիր անօրինություններ գործել, ամբարշտություն, անիրավություններ բոլորովին սոդոմացիների նման, և այս բաները դու հայտնապես պարծենալով պատմում ես։ Ամբողջ երկիրը լալիս է, վա՜յ է կանչում այն զրկանքների և հափշտակությունների պատճառով, որոնցով դու կամեցար մեծանալ, դու չհագեցար քո ընդարձակ թագավորության հարստություններով, որ քեզ պարգևեց բոլորիս տեր Քրիստոսը։

Արդ՝ լսի՛ր, ինչ որ քեզ ասում եմ, և կատարի՛ր, որպեսզի կարողանաս քեզ փրկել աստծու բարկությունից, և թշվառ Հայոց աշխարհն էլ քո պատճառով չկորչի. որովհետև ես երազ տեսա, որ Հայոց կորստական աշխարհի համար կորուստ և կործանում է պատրաստվում գալ։ Դու հրաման տուր, որ այն տեղը քանդեն, քո ժողոված մարդկանց ցրիր, որ գնան, տարածվեն, սփռվեն իրենց տեղերը, գնան և ամենքին վերադարձնեն ինչ որ պարտք են, որպեսզի բարկության ու չարիքների խորքերը չընկնես ու չկորչես։ Իսկ քո գործած մեղքերի համար ամբողջ երկրին հրաման կտանք, որ քո փոխարեն պաս պահեն, աղոթք անեն, և մենք էլ քեզ հետ միասին ապաշխարության մեջ մտնենք, գուցե տերը ների քո գործած անչափ մեղքերը։ Եթե դու այն տեղին շատ ես փափագում, ես ինքս կշ՛ինեմ արդարությամբ և շեն կպահեմ քեզ համար»։

Իսկ թագավորը ծաղրում է կաթողիկոսի խոսքերը, քթի տակից ծիծաղում է նրա ասածների վրա. իսկ նա բարկանալով նորից կրկնեց, ասելով, «Գիտցած լինես, ո՛վ թագավոր, որ այս ամենի մասին է գուշակել աստված մարգարեների բերանով, թե՝ «Վա՜յ նրան, ով իր տունը շինում է ո՛չ արդարությամբ և վերնահարկ է կառուցում ո՛չ իրավունքով», և թե՝ «Իբրև առակ ողբեր պիտի ասեն. վա՜յ նը-