Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/177

Այս էջը սրբագրված է

րի. բերել տվին սուրբ ավետարանը, և Պարսից Շապուհ թագավորը երդում էր անել տալիս Հայոց Արշակ թագավորին աստվածային ավետարանի վրա, որ նրան չի խաբի, չի դավաճանի, այլ հաստատ կմնա իր ուխտին և նրա հետ դաշինքը անխախտ կպահպանի։ Եվ որովհետև այս գործի մեջ միջնորդի դեր էր կատարում Վարդանը՝ Մամիկոնյան տոհմի տանուտերն ու նահապետը, Վասակ սպարապետի ավագ եղբայրը, ուստի Շապուհը նրան պատվում ու սիրում էր, իսկ Հայոց զորավար Վասակը նախանձ զգաց իր ավագ եղբոր՝ Վարդանի դեմ. կամեցավ խանգարել (դաշնը) Հայոց Արշակ թագավորի և... փախչել, Բայց Շապուհն ասում է. «Եթե դուք երդումը անկեղծ տված լինեիք, ինչպե՞ս նա կկարողանար երդման դեմ գնալ և կամ խախտել։ Ես գիտեմ,— ասում էր,— որ դուք կախարդությամբ ինձ խաբեցիք, դուք սիրեցիք նրան, որ ձեր կրոնին է պատկանում, նրա հետ նենգությամբ խորհուրդներդ մեկ արիք և ինձանից փախցրիք։ Դուք կամենում եք, որ Արշակունիները լինեն ձեր տերը և այս բանին հետամուտ եք»։

Եվ Շապուհ թագավորը երդվեց արեգակով, ջրով ու կրակով, թե «կենդանի չեմ թողնի ոչ մի մարդ, որ քրիստոնեական հավատն ունի» և հրամայում է բոլորին տանել սպանել։ Եվ տարան նրանց գլխավորին՝ Մարի քահանային, և մյուս քահանաներին ու սարկավագներին, ավելի քան յոթանասուն մարդ, և մի փոսի մեջ մորթոտեցին բոլորին: Իսկ այն սուրբ ավետարանը, որի վրա Արշակ թագավորը երդվեց, կապել տվեց երկաթե լարերով և իր մատանիով կնքելով՝ հրամայեց գանձարանում զգուշությամբ պահել։


Գլուխ Ժէ

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԸ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ

ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՔՐԻՍՏՈՆԵՈԻԹՅԱՆ ԴԵՄ:

Նույն այն ժամանակ, երբ Մարի քահանան սպանվեց յոթանասունի հետ, Շապուհ թագավորը մեծ հալածանք բարձրացրեց քրիստոնեական հավատի դեմ. հարկերով,