Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/179

Այս էջը սրբագրված է

գռում է թագավորին և հաստատում է Վասակ զորավարի ասածները։ Որովհետև նա ոխ էր պահել այս Վարդանի դեմ, որովհետև այս Վարդանն էր, որ մեծ երդումով, նենգությամբ, դավաճանորեն հրավիրեց իր ամուսին Գնելին, երբ Արշակ թագավորը որոշել էր նրան սպանել։ Կինը այդ ոխը դեռ պահում էր նրա դեմ, ուստի ավելի ևս դրդոում է թագավորին նրա դեմ, մինչև որ զորք գումարել տվին, որ գնան Վարդանին սպանեն. ինքը՝ Վասակն էլ գնար իր եղբոր վրա։

Գնում գտնում են նրան Տայքում՝ իր գավառում, իր ամուր բերդում, որ կոչվում էր էրախանի։ Երբ տեսան, որ գունդը Վասակի գունդն է, երկյուղի կամ կասկածի մեջ չնկան, չզգուշացան, մտածեցին, թե եղբոր զորքն է, եկել է խաղաղության համար։ Այս կերպով հասան մինչև վրանի դուռը, որովհետև (Վարդանը) վրան էր զարկել բերդի տակ, ձորում։ Վասակի զորքերը ծածուկ զինված էին և վրայից սովորական զգեստ հագած։ Եվ մինչ նա մերկանդամ լվանում էր գլուխը, վրա են հարձակվում շատ մարդիկ սրերով, խոցոտում են նրան, մինչ նա կռացել էր, որ ջուր լցնեն իր վրա։ Էլ միջոց չտվին գլուխը վեր բարձրացնելու, որովհետև կողից խփելով սպանեցին նրան։

Իսկ նրա կինը հղի էր, ծնելու օրերը մոտեցել էին։ Մինչ նա վերը բերդում իր բազմոցի վրա նստած էր, հանկարծ սաստիկ ճիչ բարձրացավ. երբ նա սարսափի ճիչը լսեց, բազմոցից վար վազեց և վազելիս երեխային ծնեց։ Երեխային իր հոր անունով Վարդան կոչեցին։


Գլուխ ԺԹ

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ ԱՆՄՏՈԻԹՅԱՄԲ

ԱՆԽՆԱ ԿՈՏՈՐՈԻՄ ԷՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ:

Իսկ այն ժամանակ, երբ Ներսես սուրբ եպիսկոպոսապետը արքունական բանակից հեռացավ, և ոչ ոք չկար թագավորին դիմադրող, որ նրան խրատեր ու հանդիմաներ, այնուհետև նա սկսեց իր չար կամքին հետևել. նախարարնե-