Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/187

Այս էջը սրբագրված է

նի Գանձակում, վաղօրոք այս բանը իմաց տվին Արշակ թագավորին՝ դեռ (Շապուհը) Ատրպատական չհասած։ Հայոց Արշակ թագավորն այս իմանալուն պես հրաման տվեց իր Վասակ սպարապետին՝ իր բոլոր զորքերը կազմակերպել և հասնել, Պարսից Շապուհ թագավորին դիմադրելու։ Վասակը արագ մի տեղ է հավաքում զորքը, Հայոց ամբողջ զորքին զորահանդես է կատարում։ Դուրս է գալիս վաթսուն բյուր հեծյալ, լավ զինված նիզակավոր զինվոր, միասիրտ, միաբան, հավատարիմ մարդիկ։ Նրանց հետ Հայոց Վասակ սպարապետը առաջ շարժվեց, հասավ ու ընդհարվեց Պարսից թագավորի հետ։ (Նրա) բոլոր զորքերն առհասարակ կոտորեցին իրենց սրերով, և միայն Պարսից Շապուհ թագավորը մի ձիով փախավ։ Իսկ սրանք հասնում գերում են, ավերում ու այրում են առհասարակ Պարսից աշխարհը և պահպանում են ճակատամարտի տեղը, այսինքն Պարսկաստանի սահմանները։


Գլուխ ԻԲ

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԵՔ ՏԵՂ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԻՑ ԶՈՐՔԵՐԻ ՀԵՏ, ԵՎ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԻՆ ԷՐ ՄՆՈՒՄ:

Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը հավաքեց իր զորքերը անթիվ ու անհամար բազմությամբ, ինչպես ավազը ծովի ափին, և բազմաթիվ փղեր, որոնց թիվ չկար։ Նա իր զորքերը երեք գնդի բաժանեց, երկու գնդերին զորագլուխ նշանակեց Անդիկանին և Հազարավուխտին, իսկ մի գնդին զորագլուխ եղավ ինքը թագավորը։ Եվ զորքերին հրաման տվեց թագավորը երեք տեղից մտնել ու արշավել Հայոց աշխարհը։ Այս բաներն էլ վաղօրոք հայտնվեցին Հայոց Արշակ թագավորին և նրա Վասակ զորավարին։ Սրանք էլ երկրից զորք հավաքեցին, որոնց բազմությանը թիվ ու համար չկար. և թեպետ շատ աճապարեցին, բայց և այնպես Պարսից զորքերը Հայաստան մտան և երեք ուղղությամբ