Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/196

Այս էջը սրբագրված է

Գլուխ ԻԹ

ԴՄԱՎՈՒՆԴ ՎՍԵՄԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԸ

ԻՆՆՍՈԻՆ ԲՅՈԻՐ ՏԱՊԱՐԱՎՈՐ ԶՈՐՔՈՎ ՈՒՂԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ

ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ, ԵՎ ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ (ՆՐԱ ԴԵՄ) ԴՈԻՐՍ

ԵԿԱՎ, ՋԱՐԴԵՑ ՆՐԱՆ ՈԻ ՆՐԱ ԶՈՐՔԵՐԸ:

Ապա գալիս հասնում է Դմավունդ Վսեմականը՝ Կավոսական տոհմից իննսուն բյուր զորքով, որոնց ուղարկել էր Պարսից Շապուհ թագավորը՝ Հայոց դեմ պատերազմելու: Այն ժամանակ Հայոց աշխարհի զորքերը և նրանց Վասակ զորավարը կազմակերպվեցին, պատրաստվեցին և դուրս եկան նրանց դեմ պատերազմելու։ Պարսից զորքերը պարտություն կրեցին նրանցից և փախուստի դիմեցին։ Վասակը հասնում է, ջարդում կոտորում է նրանց, ոչ մեկին կենդանի չի թողնում. Վսեմականին էլ սպանում է զորքերի մեջ։ Իսկ սինլքորներին հալածում է իրենց սահմաններից դուրս։


Գլուխ Լ

ՎԱՀՐԻՃԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ ԲՅՈԻՐՈՎ ԳԱԼԻՍ ՀԱՍՆՈՒՄ Է ԵՎ

ՊԱՏԵՐԱԶՄ է ՏԱԼԻՍ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ

ԱՄՐՈՂՋ ԶՈՐՔՈՎ ՄԱՏՆՎԵՑ ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԶԵՌՔԸ:

Ապա գալիս հասնում է Վահրիճի (որդի) Վահրիճը չորս հարյուր բյուր Պարսկական զորքով, որոնց ուղարկել էր Շապուհ թագավորը Հայոց աշխարհի վրա՝ Հայոց թագավորության երկրներն ավար առնելու, զորքերը կոտորելու։ Նրանք գալիս հասնում էին Մախաղյան կոչված տեղը։ Ապա Վասակ զորավարը նրանց դեմ է դուրս գալիս քառասուն հազարով. զարկում կոտորում է նրանց զորքերը, ոչ մեկին (կենդանի) չի թողնում, սպանում է նաև Վահրիճին և զգուշությամբ պահպանում է երկրի սահմանները։