Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/20

Այս էջը սրբագրված է

նրան կից կան էլի երեք դպրություն և միասին կազմում են չորս Դպրություն, և թե այս չորս դպրությունները պարունակում են հայոց պատմությունը՝ Խոսրովից և Վրթանեսից սկսած մինչև հայոց թագավորների տկարանալը և գլխավոր եպիսկոպոսները, այսինքն՝ ճիշտ այն, ինչ գտնում ենք մեր ձեռքը հասած Պատմության մեջ: Եվ ամեն կասկած փարատելու համար Երրորդ դպրության վերնագրում դրված է «Իսկիզրն» (ուղղական հոլով), իսկ Վեցերորդ դպրության վերնագրում գրված է «Վերջ», այսինքն՝ որ Փավստոսի Պատմությունը սկսվում է Երրորդ դպրությամբ և վերջանում է Վեցերորդով:

Խոստաբանության այս տեղեկությունը հաստատվում է նաև Ղ. Փարպեցու վկայությամբ, որ իբրև առաջին պատմական գիրք հիշելով Ագաթանգեղոսի հայոց դարձի պատմությունը Գրիգոր Լուսավորչի ձեռքով՝ հայտնում է, թե երկրորդ գիրքը գրել է ոմն Փավստոս Բյուզանդացի, շարունակելով առաջին (Ագաթանգեղոսի) գիրքը և հասցնելով մինչև Արշակունյաց թագավորության երկու մասի բաժանվելը, ճիշտ այնպես, ինչպես որ ունի խոստաբանությունը և ինչպես իրոք կա մեր ձեռքը հասած Պատմության մեջ: Այս երկու անկասկածելի վկայության հիման վրա պետք է եզրակացնենք, թե Փակստոսի Պատմությունը մեր ձեռքը հասել է ամբողջապես:

Բայց ինչո՞ւ այս Պատմությունն սկսվում է Երրորդ դպրությամբ և ոչ Առաջինով, ինչպես սպասելի էր: Այս հանելուկը բացատրելու միջոց է տալիս դարձյալ Ղ. Փարպեցին: Հիշելով, որ Ներսես Մեծը անիծեց Արշակ թագավորին անմեղ Գնելի արյունը թափելու պատճառով, մեջ է բերում այդ անեծքը, որը բառացի նման է Փավստոսի երկում եղածին... «Եղիցես դուհեղեալ յերկիր իբրև զջուր լուալեաց, և ի լարել աղեղան բարձրելոյն տկարասջիր. և կործանումն որ բերանով մարգարեին ասացաւ, հասցէ ի վերայ ձեր—ըմպել ազգիդ Արշակունեաց զյետին բաժակն, արբշիք, արբեսշիք և կործանեսջիք և այլ մի՛ հաստատեսջիք» (Գլ. ժէ): Ղ. Փարպեցին ասում է, թե այս անեծքը գրված է «Ի Պատմութեան Երկրորդումն ի ճառին հնգե- տասաներորդի», այսինքն՝ Երկրորդ դպրության տասնհինգերորդ գլխում[1]: Սակայն Փավստոսի երկում այս անեծքը գտնվում է Չորրորդ դպրության տասնհինգերորդ գլխում: Ուրեմն, մեր այժմյան Չորրորդ դպրությունը Ղ. Փարպեցու օրինակում եղել է Երկրորդ դպրություն, որից հետևում է, որ մեր այժմյան Երրորդ դպրությունը Ղազարի օրինակում կոչվելիս է եղել Առաջին դպրություն, որ միանգամայն արդարանում է Գ դպրության վեր-

  1. Մ, Աբեղյանը «Հայոց հին գրականության պատմության» մեջ (էր. 589) աշխատում է հերքել իմ այս բացատրությունը, որ ես Փարպեցու «պատմութիւն» բառը հասկացել եմ Փավստոսի «դպրութիւն» բառի նշանակությամբ։ Նա կարծում է, թե Փարպեցու «պատմութիւն» բառով պետք է հասկանալ Փավստոսի ամբողջ Պատմությունը, ամբողջ գիրքը, իսկ դպրության հիշատակությունը, որ պակասում է Փարպեցու մոտ, կա՛մ Փարպեցին է մոռացեք նշանակել, կա՛մ դուրս է ընկել, կորել