Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/222

Այս էջը սրբագրված է

Գլուխ ԾԸ

ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՄՆԱՑԱԾ

ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՏՈՐԵԼԸ ՈԻ ՆՐԱՆՑ ԿՐԱԾ ԲՅՈՒՐԱՎՈՐ ՏԱՐԻՔՆԵՐԸ:

Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորը իր իշխանության բոլոր զորքերով վեր կացավ եկավ հասավ Հայոց աշխարհը։ Նա իրեն առաջնորդ ուներ Վահանին՝ Մամիկոնյան տոհմիցէ և Մերուժանին՝ Արծրունյաց տոհմից։ Գալիս հասնում, ասպատակում են Հայոց երկիրը, բոլորին գերի են վերցնում ու մի տեղ հավաքում։ Եվ Հայոց նախարարներից շատերը թողնում են իրենց ընտանիքներր, կին, որդի, փախչում, ցրվում են այս ու այն կողմը։ Եվ ասպատակողները հավաքում են փախած հայ նախարարների բոլոր կանանց ու բերում Պարսից Շապուհ թագավորի մոտ։

Պարսից Շապուհ թագավորի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառում, Զարեհավան քաղաքի ավերակներում, որը ավերել էին նախօրոք եկած զորքերը։ Այստեղ բերին հավաքեցին Պարսից թագավորի առաջ Հայոց աշխարհի մնացորդների ամբողջ գերությունը։ Ապա հրաման տվեց Պարսից Շապուհ թագավորը՝ բոլոր չափահաս տղամարդկանց փղերին ոտնակոխ անել տալ, իսկ բոլոր կանանց ու երեխաներին սայլերի ցցերի վրա հանել։ Հազարներով ու բյուրերով սպանեցին. թիվ ու հաշիվ չկար սպանվածներին։ Իսկ փախած նախարարների և աղատների կանանց հրամայեց բերել Բարեհավան քաղաքի ձիարշավի հրապարակը։ Եվ հրամայեց այն ազնվական կանանց մերկացնել ու հրապարակի երկու կողմերում նստեցնել, իսկ ինքը Շապուհը, ձի հեծած, արշավելով անցնում էր կանանց միջով, և որոնք որ աչքին դուր էին գալիս, մեկ-մեկ տանում էր իր մոտ պիղծ խառնակության, որովհետև նրա վրանը խփված էր հրապարակի մոտ, այնտեղ էր մտնում անօրեն գործ, կատարելու։ Այսպես վարվում էր այդ կանանց հետ շատ օրեր։ Եվ Սյունյաց տոհմի բոլոր չափահաս տղամարդկանց կոտորեցին, կանանց սպանեցին և բոլոր մանր տղաներին հրամայեց ներքինացնել ու Պարսից աշխարհը տանել։ Այս