Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/247

Այս էջը սրբագրված է

շրջապատելով քաշքշում էին. իսկ նա թեպետ ձեռքը տանում էր զենքերին, բայց ոչ մի զենք չկարողացավ գտնել, որովհետև զզեստի ծալքերի մեջ թաքնված էին։

Ինքը՝ Գդակը, խոշոր, թիկնավետ մարդ էր՝ պինդ ու խոշոր ոսկորներով, բայց սակրավոր մարդիկ նրան շրջապատեցին, վեր բարձրացրին և այսպես տարան մինչև թաղավորի սեղանատան դուռը։ Երբ թագավորը տեսավ, որ այնտեղ էին տանում, ասաց, «Ո՛չ այստեղ, ո՛չ այստեղ, այլ տարեք դրան հանդերձատունը»։ Ապա ասպարակիր զինվորները նրան, ձեռները ետևը կապելով, նրբանցքով տարան հանդերձատունը, այսինքն այնտեղ, որտեղ թագավորները թագ էին դնում։ Այնտեղ Գդակը խոսել սկսեց ու ասաց. «Թագավորին այսպես ասացեք. «Ես այս մահին արժան էի, բայց քեզ վայել էր ինձ հրապարակով սպանել և ոչ թե թագադրության սենյակում և քո թագը արյունով շաղախել»։ Այսքան միայն կարողացավ ասել. իսկույն հանդերձատանը նրան մորթերին, գլուխը կտրեցին, նիզակի վրա զարկեցին ու արքունական հրապարակում կանգնեցրին։


Գլուխ է

ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԵՌԱՎ

ԽՈՒժԱՍՏԱՆ ԵՐԿՐՈԻՄ, ԱՆԴՄԸՇՆ ԲԵՐԴՈԻՄ ԻՆՔՆ ԻՐ ՉԵՌՔՈՎ, ԵՎ

ԴՐԱՍՏԱՄԱՏԸ ԵՂԱՎ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ:

Այն ժամանակները դեռևս կենդանի էր Հայոց Արշակ թագավորը Պարսից թագավորության իշխանության երկրում, Խուժաստանի կողմերում, Անդմըշն բերդում, որին ասում են Անհուշ բերդ։ Այս ժամանակ պարսիկները դադարեցրին պատերազմները հայերի հետ, որովհետև Քուշանաց Արշակունի թագավորը, որ նստում էր Բալխ քաղաքում, պատերազմ սկսեց Պարսից Շապուհ թագավորի դեմ, որ Սասանի տոհմից էր։ Եվ Շապուհ թագավորը Պարսից բոլոր զորքերը գումարեց ու տարավ նրա դեմ պատերազմելու, նույնպես և Հայոց աշխարհից տարած գերությունից բոլոր հեծելազորքը իր հետ պատերազմի տարամ. մինչև անգամ Հայոց Արշակ