Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/254

Այս էջը սրբագրված է

Գլուխ Ի

ՀԱՅՈՑ ՄՈՒՇԵՂ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ:

Հայոց քաջ զորավար և սպարապետ (Մուշեղը) ամբողջ իր կյանքում լի էր նախանձախնդրությամբ, նա հավատարմությամբ և արդար աշխատանքով, միշտ ջանասիրությամբ աշխատում էր Հայոց աշխարհի և թագավորության համար։ Գիշեր ու ցերեկ նա չարչարանքի մեջ էր, նա ճիգ էր թափում, պատերազմներ էր մղում, թույլ չէր տալիս, որ թեկուզ մի կորու չափ գետին Հայոց աշխարհի սահմաններից խլվի։ Նա կյանքը դրել էր երկրի վրա։ Եվ կմեռներ քաջ անվան, իր իսկական տերերի, երկրի բնակիչների, քրիստոնեական հավատի, աստծուն հավատացող և Քրիստոսի անունով մկրտված Ժողովրդի, եկեղեցիների, նրանց նվիրված սպասների, Քրիստոսի վկայարանների, աստծու ուխտի քույրերի և եղբայրների, մերձավոր տոհմակիցների, մտերիմ բարեկամների համար։ Զորավար Մուշեղը հերոսական պատերազմով իր կյանքը դրել էր երկրի համար, իր կյանքը չէր խնայում, իր կյանքի բոլոր օրերում նա աշխատում էր իր իսկական Արշակունի տերերի համար։


Գլուխ ԻԱ

ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ՞ ՄԱՐԴ ԷՐ ԵՎ Ի՞ՆՉ

ԷՐ ԱՆՈՒՄ:

Իսկ Հայոց Ներսես եպիսկոպոսապետը լինում էր Հայոց աշխարհի բոլոր ավերված տեղերը, խնամում ու մխիթարում էր, դարմանում ու պահպանում էր բոլոր աղքատներին, բորոտների և աղքատների համար ապաստարաններ էր պատրաստում։ Ամեն տեղ եկեղեցիներ էր շինում, ավերվածները