Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/270

Այս էջը սրբագրված է

Էր ինչ որ կամենում էր. շատ արձաններ էին կանգնեցրել և նրանց երկրպագում էին։

Բացի սրանցից, Պապ թագավորը եկեղեցուց կտրեց այն հողը, որ Գրիգոր մեծ քահանայապետի ժամանակ տվել էր Տրդատ թագավորը Հայոց ամբողջ աշխարհում եկեղեցու սպասավորության ու պաշտամունքի համար, որովհետև յոթ հողից հինգը կտրում էր հօգուտ արքունիքի և միայն երկու հողն էր թողնում։ Եվ հողերի հաշվով ամեն մի գյուղում երկու-երկու սպասավոր էր թողնում, մի քահանա և մի սարկավագ, իսկ մյուսներին, այսինքն քահանաների ու սարկավագների եղբայրներին ու որդիներին իր հպատակության էր ենթարկում։ Նրան այնպես էր թվում, թե այսպես վարվում է Ներսեսի կամքի հակառակ, ի հեճուկս նրա՝ նրա դեմ տածած իր թշնամության պատճառով. նա չէր մտածում, թե դրանով ինքն իրեն է կորցնում։

Եվ այս ժամանակ ամբողջ Հայաստան աշխարհում նվազում էին եկեղեցու պաշտամունքի և սպասավորության կարգերը։


Գլուխ ԼԲ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԵՍ ԴԱՐՁՐԵՑ ՀՈԻՆԱՑ

ԹԱԳԱՎՈՐԻՑ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՍՊԱՆՎԵՑ ՀՈԻՆԱՑ ԶՈՐՔԵՐԻՑ:

Եվ Պապ թագավորը իր միտքը ծռեց ու սիրտը շուռ տվեց Հունաց թագավորից և կամեցավ սեր ու միաբանություն հաստատել Պարսից թագավորի հետ. սկսեց իրեն թիկունք դարձնել Պարսից թագավորին, նրա մոտ պատգամավորներ ուղարկեց միաբանություն հաստատելու համար։ Հետո պատգամավորներ էր ուղարկում Հունաց թագավորի մոտ, թե «Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաքները մերն են եղել, ետ տուր. Ուռհա քաղաքն էլ մեր նախնիքն են շինել, ուստի եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք»։ Թեպետ Մուշեղը և Հայոց բոլոր իշխանները շատ հորդորեցին թագավորին, որ Հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, նրանց չլսեց և