Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/288

Այս էջը սրբագրված է

թագավորի մոտ էր գտնվում։ Ահա այս Մերուժանը Պարսից թագավորին գրգռեց և նրանից շատ զորք առնելով եկավ հասավ Հայոց աշխարհը։ Նա մեծապես պարծեցել էր Պարսից թագավորի առաջ, որ կա՛մ Մանուելին բռնելով կապած կտանի Պարսիր թագավորի մոտ և կամ գլուխը կտրելով նրան կներկայացնի։

Նա Պարսից զորքի ամբողջ բազմությամբ գալիս հասնում է Հայոց աշխարհը, Պարսից զորքի բանակը թողնում է Կորճայք գավառում, իսկ ինքը իր սեփական գնդով, հավաքած հրոսակներով, անջատվում է Արյաց գնդից։ Նա մտքում դրել էր՝ գաղտնի, անսպասելի կերպով հարձակվել Մանուելի վրա, իրեն անուն վաստակել, ջանք էր անում ինքը մենակ կատարել գործը, պատերազմի գործը անձամբ գլուխ բերել, որ իրեն պարծանք լինի։ Այդ նպատակով նա այսպես խոսեց Արյաց գնդի զորավարների հետ, «Ես նախ կգնամ, կլրտեսեմ,— ասաց, — հետո ձեզ կտանեմ նրանց վրա, այսպիսով հեշտ կլինի նրանց մեր բուռը գցեք, բռնել»։ Ինքն իր գունդը առնելով՝ շարժվում, գալիս հասնում է Կոգ գավառը և ինքը այնտեղ կանգ առնելով՝ լրտեսներ է ուղարկում Մանուելի բանակը։

Լրտեսները գալիս, դիտում են Մանուելին, որի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառում, Pագավան ավանում, թարեհավանդ քաղաքի ավերակների մոտ։ Լրտեսներր եկան, դիտեցին Մանուելի բանակը, իմացան՝ որտեղ է գտնվում բանակի ձիերի երամակը, և գնացին լուր տարան նրան։ Նա մտքում դրեց բանակի երամակը խլել։ Այս մտքով տարվելով նա ուրախ-ուրախ ու պարծենալով՝ ասում է իր զորքին, «Վաղը այս ժամին ես Մանուելին բռնած կապած ու տապալած կլինեմ և նրա աչքի առաջ նրա Վարդանուշ կնոջը խայտառակած»։ Եվ չվեց գնաց, որ փութով կատարի, ինչ որ մտքում դրել էր։

Այդ տեղերում, որտեղով որ գնդի ճանապարհն էր ընկնում, կային լեռներ, որոնց տեղացիներն ասում էին Եղջյուրներ։ Մինչ Մերուժանն իր գնդով գալիս էր այդ ճանապարհով, նրան ուղևորներ պատահեցին։ Մերուժանր նրանց հարցրեց, «Ո՞ր տեղով է ճանապարհը գնում դեպի Բագրևանգն։ Ուղեվորները պատասխանեցին ու ասացին. «Եղջյուրներով»: Մե—