Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/289

Այս էջը սրբագրված է

րուժանը շատ շփոթվեց այս խոսքից ու տրտմեց, սակայն հրաման տվեց՝ ուղևորներին սաստիկ քաշել ծեծել: Ինքն այդ ճանապարհն անցնելով՝ սկսեց հմայություններ անեք, բախտփորձումի զարեր գցել, բայց այս կախարդություններից ոչ մեկը հաջող նշան ցույց չտվեց, որի վրա հույս էր դրել։

Ուստի սաստիկ նեղացած, լրտեսներն առաջ գցած, արշավում է երամակի գտնված տեղը, որպեսզի կարողանա ձիերը բռնել։ Բայց երբ այդ տեղը հասան, ձիերի երամակ չգտան, որովհետև աստված այնպիսի հաջողություն տվեց Հայոց գնդին, որ Մանուել սպարապետը Հայոց ամբողջ գնդին ժամ էր նշանակել որսի գնալու, այս պատճառով էլ ձիերի երամակը շենն էին բերել, և այն է պատրաստվում էին որսի ձի հեծնել, երբ գուժկան հասավ Հայոց Մանուել զորավարին, թե «Ճարդ տես, Մերուժան Արծրունին մեծ գնդով եկել հասել է քեզ վրա»։

Այս տեղեկության համաձայն, Հայոց գնդի բոլոր զորքերը և Մանուել սպարապետը պատրաստվեցին, ուխտի գնացին Հովհաննեսի (Մկրտչի) սուրբ ոսկորներին, որ այն գյուղում էին, ուխտ դրին, աստծուն խնդրում էին, արդար դատավորին օգնության էին կանչում, որ իրենց այցելու և օգնական լինի սրբի բարեխոսությամբ։ Այնտեղից դուրս գալով Արշակունի տիկնոջ, նրա երկու որդիների՝ Արշակի և Վաղարշակի հետ, նրանց հեյո նաև իրենց կանանց՝ ապահովության համար ուղարկեցին Վարազ կոչված մեծ լեռը։ Մանուելը հրաման է տալիս մանուկ Արտավազդին՝ Վաչեի որդուն, որ նա ևս կանանց հետ գնա, իսկ նա հակառակվում է, չի համաձայնվում։ Նա դեռ մանկահասակ էր և, ըստ հայկական սովորության, ինչպես անում էին երեխաներին, սափրել էին մանուկ Արտավզզդի գլուխը, թողնելով խոպոպիք և ծամ։ Երբ նա չհամաձայնվեց կանանց հետ գնալ, Մանուելը մտրակը քաշեց, Արտավազդի մերկ գլուխն սկսեց ծեծել սաստելով, որ պատերազմի չգնա մանկահասակ լինելու պատճառով։ Նա առերես նրանց հետ գնաց, բայց հետո զինվեց, պատրաստվեց ու գնաց պատերազմի։

Երբ տիկնոջը ամբողջ տուն ու տեղով ամուր տեղ ուղարկեցին, ապա իրենք էլ սպառազինվեցին, կազմակերպվեցին,