Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/309

Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. (Եր. 63). «Բուզանդարան պատմութիւնք»: Փավստոսի Պատմության հեղինակը մի մականուն է կրում, որ գրչության մեջ երկու տարբեր ձև ունի — 1. «Բիւզանդ, Բիւզանդացի» և 2. «Բուզանդ, Բուզանդացի, Բուզանդարան»։ Առաջին ձեր պատահում է հենց գրքի վերնագրում— «Փաւստոսի Բիւզանդացւոյ պատմութիւն Հայոց», և Երրորդ դպրության վերջում, որտեղ գրված է. «Կատարեցաւ երրորդ դարդ (տպ. դարք) Փաւստեայ Բիւզանդեայ մեծ ժամանակագրի, որ էր ժամանակագիր Յունաց»։ Երկրորդ ձևը պատահում է Պատմության չորս դպրությունների վերնագիրներում չորս անգամ — «Բուզանդարան պատմութիւնք», նույնպես և Ղ. Փարպեցու Պատմության մեջ երկու անգամ — «Փաւստոս» կամ «Փոստոս Բուզանդացի»։ Զանց եմ անում ավելի նոր հեղինակները։

Ո՞րն է այս երկու գրություններից նախնականը, իսկականը։

Նկատի ունենալով, որ «Բուզանդ», «Բուզանդաբան», «Բուզանդացի» անհասկանալի ձևեր են, անծանոթ ծագումով ու նշանակությամբ՝ դեռ հին ժամանակ փորձեր են արել այս անծանոթ բառը ստուգաբանել «Բյուզանդ», «Բյուզանղացի» նմանահնչյուն բասերով։ Այս սխալ ստուգաբանության առաջինը պետք է լինի Երրորդ դպրության վերջում դրված տեղեկությունը— «Փաւստեայ Բիւզանդեայ մեծ ժամանակագրի», սակայն այս տեղեկության հեղինակն է ոչ թե գրքի հեղինակ Փավստոսը, այլ նրա Պատմության խմբագրողը, որ այդ ստուգաբանության հիման վրա ավելացրել է՝ «Որ էր ժամանակագիր Յունաց»։ Այնինչ մենք այժմ հաստատ գիտենք, որ Պատմության հեղինակը ոչ հույն է և ոչ Հունաց ժամանակագիր, այլ զտարյուն հայ է, հայկական զրույցների հավաքող։ Հետաքրքրական է, որ Ղ. Փար-