Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/310

Այս էջը սրբագրված է

պեցին, խմբագրի վերոհիշյալ խոսքից խարվելով՝ Փավստոսին կոչում է Բյուզանդիայում ուսած մարդ, և չնայելով սրան՝ նա հավատարմությամբ երկու անգամ պահպանել է «Բիւզանդացի» գրությունը: Ուրեմն, իմ կարծիքով՝ վերը հիշված երկու ձևերից սկզբնական՝ նախնականն է «Բուզանդ,— արան,—ացի», իսկ «Բիւզանդացի» ձևը նրա անհաջող ստուգաբանությունն է:

Ի՞նչ է նշանակում «Բուզանդ», «Բուզանդարան»։

Ես դարձրի ուշադրություն «Բուզանդ» բառի վրա և գտա նրա մեջ երկու հնդեվրոպական արմատ, առաջինն է սանսկրիտ bhu, bhaV, սլավոներեն 6ы, 6y, որոնք նշանակում են լինել, գոյություն ունենալ (6ыть). այս բառից էլ սլավոներեն և ռուսերեն быт, 6ыль, былина = զրույց, առասպել։ Երկրորդ արմատն է գանդ, որից ունենք զանդիկ, զենդ, զենդերեն։ Այս բառն էլ նշանակում է բացատրություն, մեկնություն (изложение, комментарий), այնպես որ ամբողջ «Բուզանդ» բառը պետք է նշանակի եղելությունների, զրույցների մեկնություն կամ բացատրություն, կամ եթե զանգ արմատը վերցնենք իբրև ներգործակերպ բայարմատ, պետք է նշանակի եղելությունների, զրույցների բացատրիչ մեկնիչ։ Ավելի ազատ թարգմանությամբ՝ համապատասխան հայերեն «բանաստեղծ» բառի (վերցնելով «բան», բառի 5 և 7 նշանակությունները ըստ իմ բառարանի). այս բացատրությունից բխում է, որ «Բուզանդ» բառը ոչ թե անձի հատուկ անուն է, այլ աշուղական կոչում, ինչպես հնուց ի վեր սովորություն է եղել, որ մեր աշուղները ընտրել են իրենց համար կոչումներ պարսկական և տաճկական բառերից (Սայաթ-Նովա, Սեյադ, Ջիվանի և այլն), նույնպես վարվել է և անծանոթ Փավստոս հեղինակը, պարսկական «բուզանդ» բառը ընտրելով իբրև աշուղական կոչում։

Սրանով պարզվում է և «բուզանդարան» բառի նշանակությունը, իբրև բուղան գների ժողովածու, նմանությամբ «երգարան», «տաղարան» և այլն բառերի և նշանակում է ժողովածու զրույցների, մեկնության կամ ազատ թարգմանության բանաստեղծության։ «Բուզանդարան» բառին կից «պատմութիւնք» բառը, որ չորս անգամ կրկնվում է (Բուզանդարան պատմութիւնք), իմ կարծիքով «Բուզանդարան» բառի հայերեն թարգմանությունն է, այսինքն ժողովածու պատմությունների, պատմվածքների։

Իմ այս բացատրությունը ես համառոտ կերպով ուղարկել էի Թեհրան, իմ բարեկամ, հմուտ իրանագետ Ռուբեն Աբրահամյանին՝ նրա կարծիքն իմանալու համար։ Նա ինծ նամակով հետևյալը պատասխանեց. «Ձեռ Բյուզանդ բառի բացատրությունը շատ սրամիտ է և օրիգինալ։ Միայն, սանսկրիտ bhu և սլավոնական 6у, бы-ից առաջ, կարծում եմ, պետք է զետեղել բառի իրանական արմատը։ baV և ներկայինը՝ bu (Տ. Bartholomae, Altirenisches Worterbuch. եր. 917) նույն իմաստով։ Բուզանդ և ամբողջությանը հիշեցնող բառ չգտա... բայց կարծում եմ, թե ձեր բացատրությունը հիշածս հավելումով այնքան գոհացուցիչ է, որ այդ անհրաժեշտ չէ. մանավանդ բառը կազմված է հայկական հողի վրա, ուրեմն նման բառի գոյությանը պարսկերենում պարտադիր չէ»։