Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/312

Այս էջը սրբագրված է

9. (Եր. 71). Բնագիրն ունի «հաւրն գործոցն»։ Ուղղեցինք ըստ Գ. Մ.-ի՝ «հաւուն գործոցն»։

10. (Եր. 72). Բնագրում գրված է. «ազատեալ լինէր Յուսիկ ի բանելոյն»։ Վերջին բառը թե՛ իր ձևով և թե՛ նշանակությամբ անտեղի է. հավանորեն նա աղավաղված է «ի յաներսյն» կամ էի աներայն» բառից, ինչպես ունի մի ձեռագիր։ Մենք հետևեցինք այս ձեռագրի ընթերցվածքին։ Եթե նկատի առնենք հեղինակի գրածը, թե Հուսիկը հրաժարվեց ամուսնական կյանքից, կհասկանանք, թե ինչպիսի թախանձանքների, նախատինքների և ստիպմունքների նա պիտի ենթարկվեր իր աներանք կողմից: Կնոջ (գուցե վշտահար) եղերական մահը դադարեցրեց այդ թախանձանքներն ու ստիպմունքները, ուրեմն և Հուսիկն ազատվեց աներոջ կամ աներանց ձեռքից։ [«Բանեար» բառը «վեճ ու աղմուկ» իմաստով է գործածված. ըստ այդմ էլ ուղղեցինք։— Խմբ.]։

11. (Եր. 72). Հուսիկի այս տեսիլքի մեջ հրեշտակը հոգնակի ձևով է հիշում այն առաքինի զավակները, որոնք պետք է ծնվեին Հուսիկի որդուց։ Այս հոգնակի ձևը ցույց է տալիս, որ այստեղ ակնարկվում է ոչ միայն ներսես Մեծը, այլև ս. Մահակը։ Նույնպես այս խոսքը, թե «Քրիստոս բազում լեզւօք փառաւորեսցի նոքօք», ցույց է տալիս ս. Գրքի թարգմանությունը և Հայոց եկեղեցիներում հայերեն լեզվով ժամակարգության մուծվելը տեղի են ունեցել ոչ միայն Մահակի, այլև մի ուրիշի (Մեսրոպի) ձեռքով։ Իսկ սրանք ապացույց են, որ Փավստոսի Պատմությունը գրված է, համենայն դեպս, Մահակ կաթողիկոսից և Մեսրոպից հետո։

12. (Եր. 74). Մասքութները կամ մասակետներն ապրում էին Կասպից ծովի ափերի մոտ, պատկանում էին սկյութական ցեղին։ Շիրակացու Աշխարհացույցում (հրատ. Մաքրի, եր. 27) նրանց բնակության տեղը որոշված է Կասպից ծովի արևմտյան ափերի մոտ մինչև Դարբանդ քաղաքը։ Նրանց բնական դաշտավայրը կոչված է Վարդանյան դաշտ, որ համապատասխանում է Փավստոսի Վատնեայ դաշտին։

13. (Եր. 75). Այստեղ հիշված են մի խումբ վաչկատուն (վրանաբնակ) թափառական ցեղեր սկյութական ծագումով, որոնք ապրում էին Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս ընկած հարթավայրում մինչև Կասպից ծովը: Այս ցեղերից հիշատակվում են Շիրակացու Աշխարհացույցում (Սուքրի, եր. 17). այսինքն՝ թավասպարները, հեճմատակները, իժմախները, շեղբերը, ճիղբերը։ Հիշատակված են հոները, որոնք բնակելիս են եղել մասքաթներից դեպի հյուսիս։ Եգերսվանքը թվում է նշանակել է եգերացիներ, որոնք բնակվելիս են եղել Սվանաս գետի մոտ, Կասպից ծովի ափին (Աշխարհաց. 25)։ Փոխերը գուցե Աշխարհացույցի փուսխերն են։ Գագարները և բաղասի Տները գուցե Հայաստանի հյուսիսում ընկած Դադարքի և Բաղասականի բնակիչներն էին, որոնք Աշխարհացույցի գրվելու ժամանակ (է դարի երկրորդ կեսում) անցել էին Վրաստանին. գաթերը և գղվարները անծանոթ են մնում։

14. (Եր. 76). «Եղբայր» բառը Փավստոսը հաճախ գործ է ածում ավեյի ընդարձակ մտքով, արյունակից ազգականի նշանակությամբ: Սա—