հեսանը երկու անգամ կոչված է Խոսրովի եղբայր, որովհետև նա ևս Խոսրովի նման Արշակունի էր։ «Նոցա (մասքթաց Սանեսան թագավորի տոհմի) և Հայոց թագաւորացն մի ազգաւորութիւն էր տոհմին բնութեան» (Գ, զ)։ Մանուել սպարապետը երկու անգամ կոչված է Մուշեղ սպարապետի եղբայր (Ե, լե), այնինչ հայտնի է նույն Փավստոսից, որ Մանուելի հայրն էր Արտաշեն, իսկ Մուշեղի հայրը՝ Վասակ սպարապետը։ Նույնպես և երբ Մամիկոնյան տոհմի կանայք տեսնում են Մերուժանի գլուխը, ափսոսանքով ասում են. «Սակայն դա մեր եղբայրն էր» (Ե, խ), որովհետև Մերումանի հայրը՝ Շավասպ Արծրունին, կին էր առել Մամիկոնյան տոհմից (Գ, մը), ուրեմն և Մերուժանը Մամիկոնյան կանանց քեռորդին էր դառնում, բայց կոչված էր եղբայր։ Դ, ժե գլխում Գնել և Տիրիթ հորեղբոր որդիները կոչված են եղբայր։ Ռուսերենում էլ брат գործ է ածվում այսպիսի լայն նշանակությամբ, միայն ավելի որոշության համար բառին կցում են двоюродный և Троюродный բառերը։
15. (Եր. 76)՝ Կովդ՝ Կոդովիտ գավառն է Վասպուրական նահանգում, որ ուրիշ տեղ (Դ, ժբ) անվանված է «ի հովիտն անուանեալ ի Կոգ գաւառին»։
16. (Եր. 96). «Գուգազ»՝ ծագումով և նշանակությամբ անհայտ բառ, որ գործ է ածում միայն Փավստոսը այստեղ և հաջորդ գլխում։ Սովորաբար հասկանում են անկանոն զորքի ամբոխ։
17. (Եր. 77). Բնագրում գրված է, «Հանել խաշար յաշխարհէն բազում», որտեղ «խաշար» բառը, որ միայն Փավստոսն է գործածել այստեղ, անծանոթ է ծագումով և նշանակությամբ։ Տեղին նայելով՝ պետք է նշանակի «մշակ, գործավոր», ինչպես և մենք թարգմանեցինք ըստ Մառի և Արմ. բառարանի։ Կա գավառական բառ «խաշար», որ նշանակում է սարփինա (ձող. նեցուկ), որի վրա փաթաթվում են պատաղիճ բույսերը։ Ըստ այսժ էլ բառարանները այս բառը բացատրում են ձող, նեցուկ նշանակությամբ, բայց այս նշանակությունը չի հարմարվում ներկա տեղում։
18. (Եր. 78). Ըստ Փավստոսի՝ Դվին եղել է բլրի հատուկ անունը, իսկ ըստ Խորենացու (Գ, ը)՝ Դվին պարսկերեն բառ է, որ նշանակում է բլուր։
19. (Եր. 78). Բնագրում՝ «Գուշակ հասանէր առ Խոսրով ի Հեր և ի Զարաւանդ գաւառ»։ Վերջին բառը, անշուշտ, աղավաղված է, փոխանակ՝ «գաւառէ»։ Այսպես էլ մենք թարգմանեցինք։
20. (Եր. 78). «Մատենիկ գունդ»՝ Պարսկաստանում ընտիր զինվորներից կազմված գունդ, որ կոչվում էր անմահական գունդ։ Հիշում են և ուրիշ հեղինակներ։ Բնագրում ներկա տեղում՝ «Մատենիկ գնդի» տակ պետք է հասկանալ լավ սպառազինված կանոնավոր զորքի գունդ՝ հակադրությամբ անկանոն զորքի—գուգազի։
21. (Եր. 79). Մենք «ձկնորսարան» թարգմանեցինք բնագրի «ի ձկնատեսանսն» բառը, որ Փավստոսի մեջ մի ուրիշ տեղ (Դ, իր) կոչված է «ձկնատեանք» («Ի վերայ ձկնատենիցն»)։ Երկու ձեն էլ կասկածելի են թվում։ Հեղինակը նկատի ունի Առեստ ավանի մոտով հոսող Առեստ գե-