Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/335

Այս էջը սրբագրված է

կարան քաղաքէ»։ «Պարսից» ակնհայտնի սխալ է, որ ուղղեցինք «Կասպից»: Նույնպես է ուղղում և Ե. Մ.։

164. (Եր. 253). Բնագրի վերնագրում այստեղ սխալմամբ գրված է. «յաղագս թագավորին Աղձնեաց»։ Ուղղեցինք «գավառին», ինչպես ունի և ցանկը:

165. (Եր, 254). Բնագրում գրված է. «Յաձն առնէր և մխիթարէր»։ «Յանձն առնէր» աղավաղված ընթերցվածքը Նորայրը ուղղել է «յանձանձէր», որին և մենք հետևեցինք:

166. (Եր. 255). Բնագիրը դժվարհասկանալի է այստեղ «յօրէնս սաստէր մեծապէս»։ Մենք հետևեցինք Վենետիկյան հրատարակության մի ձեռագրի, որ ունի «յանօրէնսն», և ըստ այնմ թարգմանեցինք՝ «օրինազանցներին խստությամբ սաստում էր»։

Մենք ուղղեցինք ըստ բնագրի։—Խմբ.]:

166. (Եր. 257). Բնագրում գրված է. «Ընդ Կոտինդն խառնեալ»։ «Կոտինդ(ն)» բառի ոչ ծագումն է հայտնի, ո՛չ նշանակությունը, բառը մի անգամ միայն գործ է ածված այստեղ Փավստոսի մոտ։ Ոմանք բացատրում են իբրև բաժակ, ուրիշները՝ իբրև ըմպելիք։ Մենք ենթադրաբար ընդունեցինք «ըմպելիք» բառը, քանի որ խոսքը գինու մասին է։

168. (Եր. 258). «Թյուրակե», սովորական գրությամբ՝ «թերիակե», հունարեն բառ է, fllJpniT, որ նշանակում է դեղթափ, հակաթույն, հատկապես այն դեղթափը, որ հնարել է Մեծ Միհրդատը՝ Պոնտոսի թագավորը է Հիվանդության նկարագրությունից — սրտի վրա մի նկանակի մեծությամբ կապուտկած տեղ, բերանից գունդ-գունդ արյուն գալը — երևում է, որ Ներսես կաթողիկոսի թոքերի մեջ մի մեծ երակ է ծակվել, որի հետևանքով արյունաքամ է եղել ու վախճանվել, համենայն դեպս, նրա մահը թունավորվելուց չի եղել, և Պապը զուր տեղն է մեղադրվել իբրև ս. Ներսեսի թունավորող, գուցե թշնամաբար, քանի որ Պապը նրա մահից հետո ոչնչացրեց ս. Ներսեսի հիմնած բարեգործական հաստատությունները և մանավանդ հոգևորականության հողերի մեծ մասը խլեց։

169. (Եր. 259). Այս Տրդատին հիշում է Փավստոսը և Զ դպրության վերջին գլխում, հաղորդելով մի քանի մանրամասնություններ նրա կյանքից։— Այստեղ բնագրում գրված է Տրդած՝ փոխանակ Տրդատ։ «Տրդած» գրության պատահել եմ և ուրիշ ձեռագրերում, որ գուցե արտագրության սխալ չէ, այլ ժողովրդական արտասանություն է, նկատի ունենալով արոտ-արածել, տիտ—ծիծ, տո-ծո, գուցե և մտանել — մուծանել բառերը:

170. (Եր. 259). Պատկանյանի հրատարակության բնագրում գրված է «աթոռ նահատայ», որի մասին նա դնում է ծանոթություն՝ «թերևս Անահտայ, որպէս ի տպ.»։ Մենք հետևեցինք այս ծանոթության ցուցմանը։

171. (Եր. 260). Անապատականների՝ գազաններին բնակակից լինելը և նրանց բժշկելը մի տարածված մոտիվ է սրբերի վարքերում։ Պատմվում է նաև, որ մի անգամ Հռոմում կրկեսն էին գցել մի անապատականի և վրան առյուծ արձակել, որ բզկտի։ Առյուծը մոտենալով ճանա—