Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/45

Այս էջը սրբագրված է

ծածկած նաև «Ստորոտում»—«Ստորոտ ամենայն պատմութեանց», այսինքն՝ վերջ բոլոր պատմությունների: Իսկ թե ի՞նչ է նշանակում «Պատմութիւն» Փավստոսի լեզվով, ալդ գտնում ենք Գ դպրության վերջը գրված հիշատակարանում. «Կատարեցաւ երրորդ դարք, քսան և մի պատմութեանց դպրութիւնք». քսանմեկ պատմությունները Գ դպրության քսանմեկ գլուխներն են, ուրեմն, ամեն մի գլուխ պարունակում է մի պատմություն որևէ անցքի մասին: («Բուզանդարան» բառի նշանակության մասին տե՛ս ծանոթ. 1:)

Այս պատմությունները, որ հավաքածու են զանազան անձերի պատմածներից, տարբերվում են միմյանցից թե՛ որակով և թե՛ բովանդակությամբ: Որակը գնահատելը, սուտն ու ճշմարիտը, պիտանին ու ոչ-պիտանին որոշելը պատմական քննադատության գործ է, որը մեր ներածության ծրագրի մեջ չի մտնում: Գալով այդ պատմությունների բովանդակությանը, կարելի է նշանակել Փավստոսի մեջ նետևյալ գլխավոր մասերը:

Պատածում են այստեղ պատմություններ, որոնք ոչ մի կապ չունեն հայոց պատմության կամ հայոց կյանքի հետ: Այսպես են ասորի Հակոբ Մծբնա Հայրապետի Արարատ լեռը բարձրանալը և տեսիլքում հրեշտակի միջոցով Նոյան տապանից մի կտոր փայտ ստանալը, որին փափագում էր (Գ, ժ). Վազես կայսրի հարուցած հալածանքները ուղղափառ քրիստոնյաների դեմ (Դ, ե, զ). Եվսեբիոս եպիսկոպոսի նախանձը ս. Բարսեղի նկատմամբ (Դ, է). Սոփեստեսի տեսած սքանչելի տեսիլքը և Վաղեսի մահը (Դ. ժ):

Պատահում են պատմություններ, որոնց մեջ որևէ օտար անձի պատահած անցքը վերագրված է մի հայի: Օրինակ՝ Ներսես Մեծի ձեռնադրության ժամանակ աղավնին ս. Բարսեղի վրայից վերանալով՝ գալիս հանգչում է նրա վրա (Դ, ե): Այսպիսի դիպված պատահել է մի ոմն Փաբիանոսի, որին այս պատճառով ընտրել են Հռոմի եպիսկոպոս (Եվսեբ., Եկ. պատմ., Զ, իթ.): Ներսես Մեծը հրաժարվում է աղոթել արիանոս Վաղես կայսեր հիվանդ որդու վրա, և երեխան մեռնում է (Դ, ե.): Այս դեպքը պատմում է Սոկրատը (Եկ. պատմ., Դ, իզ) ս. Բարսեղի մասին: Ներսես Մեծը ուրիշ եպիսկոպոսների և հոգևորականների հետ Վաղես կայսրից աքսորվում է մի անապատ կղզի (Դ, զ): Այս աքսորվածների մեջ չէր կարող լինել Ներսես Մեծը, որովհետև այս աքսորին ժամանակակից չէր: Շաղիտա անապատականը շրջում է առյուծների հետ և մի առյուծի թաթից հանում է խրված եղեգը ու թաթը բժշկում է: Նա կոշիկներով ման է գալիս ջրերի վրայով, և կոշիկները չեն թրջվում: Այս բաները պատմված են ս. Երասիմոսի մասին հարանց վարքում (Ակինյան, «Փ. Բյուզանդի աղբյուրներեն», 142—146): Մամբրեի անապատում մի թերահավատ կրոնավորի տեսած սքանչելի տեսիլքը (Դ, իը) նույնպես առնված է Հարանց վարքից (Գաթըրճյան, «Սրբազան պատարագամատույցք», եր. 94):

Պատահում են սրբերի վարքագրություններ՝ անխուսափելի հրաշքներով, ինչպես են՝ Հակոբ Մծբնա հայրապետը (Գ, ժ), Դանիել քորեպիսկոպոսը (Գ, ժդ), Ներսես Մեծի տեղակալ Խադ Եպիսկոպոսը (Դ, ժբ), Մամբրեի անապատի քահանան (Ե, իդ), Շաղիտան (Ե, ե, զ), Եպիփանը (Ե, իե),