Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/46

Այս էջը սրբագրված է

Գինդը և նրա ընկեր անապատականները (Զ, ժզ): Պատածում են, վերջապես, կարճ և երկար քարոզներ, վարդապետություններ, աղոթքներ, որոնց նկատմամբ մասնավորապես սեր ունի հեղինակը և հավանորեն ինքն է շարադրել, այսպես են ՆԵրսես Մեծի ընդարձակ խրատ-վարդապետությունը Վաղես կայսեր առաջ, որով հորդորել է նրան ետ կանգնել արիոսական աղանդից, հակառակ դեպքում ինքը կհրաժարվի աղոթել կայսեր հիվանդ որդու առողջանալու համար (Դ, ե), նույն Ներսեսի քարոզն անապատ կղզում (Դ, զ), նրա աղոթքը Նպատ լեռան վրա պատերազմի ամբողջ ընթացքում (Ե, դ), Զվիթի աղոթքը մահապատժից առաջ (Դ, ժէ) և այլն:


ԶՐՈԻՅՑՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՏԱՐՐԵՐԸ

Վերը հիշված այս տարրերը, որոնք մասամբ հայ ազգին չեն վերաբերում և ընդհանրապես օտար Են Պատմության, Բուզանդարանի մոտ մի երրորդ մասն են գրավում. Եթե սրանք մի կողմ թողնենք, մնացածը վերաբերում է մեր ազգին և պարունակում է արժեքավոր հիշողություններ հայոց քաղաքական ու ընտանեկան կյանքի մասին չորրորդ դարի երկրորդ կեսում, մեծ մասամբ ժողովրդական վեպի բնույթով: Երեք գլխավոր ճյուղի կարելի է բաժանել այս վիպական նյութը՝ հոգևոր, արքունական տան և Մամիկոնյան տան՝ ամեն մեկը յուր հերոսներով:


ՀՈԳԵՎՈՐ ՎԵՊ

Հոգևոր վեպի գլխավոր հերոսն է Ներսես Մեծը, որի կյանքն ու գործունեությունը ամեն կերպով զարդարել է ժողովրդի հիշողությունը՝ նրա վրա փոխադրելով բազմաթիվ գործեր ու հատկություններ ուրիշ նշանավոր մարդկանց գործերից: Արդեն վերը ցույց տվինք, որ նրան են վերագրված ձեռնադրության ժամանակ վրան աղավնի իջնելը, Վազես կայսեր հիվանդ որդու վրա աղոթել զլանալը, անապատ կղզի աքսորվելը: Գրիգոր Լուսավորչի կյանքից է առնված նրա Կեսարիա գնալը ձեռնադրություն ստանալու համար և վերադարձը, նրա գործունեության մեջ շատ բան գրված է հետևողությամբ նույն Գրիգորի գործունեության (Փավստ., Դ, գ—Ագ., ճժթ—ձի): Նպատ լեռան վրա աղոթելը նմանություն է Մովսես մարգարեի աղոթելուն բլրի վրա՝ Ամաղեկացիների հետ պատերազմելու ժամանակ (Փավստ., Ե, դ.—Ելից, ժէ 8—13): Նրա մահն ու թաղումը նմանություն են ս. Սահակի մահվան ու թաղման և այլն: Ներսես Մեծը Փավստոսի երկի մեջ դուրս է բերված իբրև տիպար արթուն ու առաքինի հոգևոր հովվի: Նա հոգևոր հայրն է հայ ժողովրդի՝ սկսած թագավորից մինչև հետին մշակը, նրանց առաջնորդը կյանքի մեջ, վարքերը ուղղողը, նա անաչառ լեզու ունի հանդիմանության և չի ակնածում ձգողներից: Նա անիծում է անզեղջներին, և նրա անեծքը անմիջապես կատարվում է, նա բարեկամ և խնամակալ է աղքատներին, տնանկներին, հիվանդներին. Հայաստանի բոլոր գավառնե-