Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/51

Այս էջը սրբագրված է

վանից Ուռնայր թագավորը Շապուհից խնդրում է, որ իրեն թույլ տա աղվանական զորքով ախոյան դուրս գալ Մուշեղ սպարապետի դեմ: Կովի ժամանակ Մուշեղը հաղթում, ջարդում է աղվաններին: Ուոնայրը փախչում է Մուշեղը հասնում է ետևից, նիզակի կոթով երկար ծեծում է նրա գլուխը և ասում. «Շնորհակալ եղիր, որ թագավոր ես, թագ ես կրում, ես թագավոր մարդ չեմ սպանի, թեկուզ որքան էլ նեղն ընկնեմ»: Թույլ է տալիս նրան ութ ձիավորով փախչել: Երբ Մուշեղին ամրաստանում են Պապի մոտ թե նա թշնամի թագավորներին բռնում է և ազատ արձակում Մուշեղն արդարանում է, ասելով. «Ես իմ ընկերներին բոլորին կոտորեցի, իսկ թագ կրողներն իմ ընկերները չեն, ես թագավոր մարդու վրա երբեք ձեռք չեմ բարձրացրել և այսուհետև էլ չեմ բարձրացնի: Ուզում ես ինձ սպանիր» (Ե, դ): Սա միակ դեպքը չէ: Մանուել սպարապետը կռվում է Վարազդատ թագավորի դեմ այն պատճառով, որ նա սպարապետության կոչումը Մամիկոնյաններից խլել, իր դայակ Բատ Սահառունուն էր տվել, որ նույն այդ Բատի խորհրդով սպանել էր տվել Մուշեղ սպարապետին, և մանավանդ այն պատճառով, որ Վարազդատը Արշակունի չէ (ըստ երևույթին, Պապի ապօրինի զավակն է): Մանուելը Վարազդատին առաջարկում է Հայաստանից հեռանալ: Նա չի լսում: Կռվի ժամանակ Վարազդատը նիզակով հարվածում է Մանուելի բերանին, շատ ատամներ թափում, և նիզակի տեղը նրա այտը ծակում դուրս է գալիս: Մանուելը նրա նիզակից բռնելով՝ քաշում առնում է նրա ձեռքից և անզեն հակառակորդին առաջ գցած՝ նիզակի կոթով հարվածում է: Որդիները վրա են հասնում, որ Վարազդատին սպանեն, իսկ նա բղավում է նրանց ետևից. «է՜յ, մի՛ լինեք տիրասպան»: Իր արյունարբու հակառակորդ թագավորի կյանքին խնայում է և նրան Հայաստանի սաճմաններից դուրս է քշում (Ե, լէ):

Ինչպես նվիրական է նրանց համար թագավորի անձը, այնպես էլ նվիրական է օտար կնոջ պատիվը: Մի պատերազմի ժամանակ Մուշեղը կոտորում է պարսիկներին և Շապուճի բոլոր կանանց գերի վերցնում: Նա թույլ չի տալիս ոչ ոքի նրանց որևէ անարգանք հասցնել, այլ ժանվարներ պատրաստել տալով՝ նրանց բոլորին պահապանների ուղեկցությամբ ուղարկում է իրենց ամուսնու՝ Շապուճի մոտ: Մուշեղի այս ասպետական վարմունքն ավելի աչքի է ընկնում, երթ համեմատում ենք նրան Շապուհի հետ և մտաբերում՝ ինչպիսի լկտի անարգանքի էր սա ենթարկում գերի ընկած ազնվական հայ կանանց (Դ, ծը) և Փառանձեմ թագուհուն (Դ, ծե): Չի կարելի չզմայլվել այն անվեհերությամբ, որ ցույց տվեց Վասակ սպարապետը Պարսկաստանում, երբ նրան դատում էր Շապուհը: Երբ Արշակը վերջին անգամ ակամայից Պարսկաստան գնաց Շապուհի կոչին, Վասակը իր սիրած թագավորին մենակ չթողեց, կամեցավ նրան վիճակակից դառնալ: Երբ Հայաստանի հողով հմայությունից հետո Շապուհը Արշավին շղթաներով կապել տվեց և Անհուշ բերդն աքսորեց, հերթը հասավ Վասակին: Շապուհը երգիծանքով հարցնում է նրան. «Աղվե՜ս, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՜ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր