Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/64

Այս էջը հաստատված է

ՑԱՆԿ ԵՐՐՈՐԴ (ԴՊՐՈՒԹՅԱՆ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՔՍԱՆՄԵԿ ԳԼՈՒԽՆԵՐԸ

Ա. Այն մասին, ինչ որ Թորգոմի որդիների Հայաստան աշխարհում տեղի ունեցավ Թադեոս առաքյալի քարոզությունից հետո:

Բ. Առաջին մեծ քահանայապետ Գրիգորի (և Արիստակեսի) ու նրանց շիրիմների մասին։

Գ. Տրդատի որդի Խոսրովի թագավորության և Գրիգորի որդի Մեծ Վրթանես քահանայապետի մասին։

Գ. Երկու տոհմերի՝ Մանավազյանների և Որդունիների մասին, որոնք Հայաստան աշխարհում իրենց սերունդներով բնաջինջ եղան:

Ե. Վրթանես քահանայապետի որդիների մասին, որոնցից ավագը կոչվում էր Գրիգորիս, իսկ կրտսերը՝ Հուսիկ։

Զ. Վրթանեսի որդի Գրիգորիսի և նրա մահվան ու այն տեղի մասին, որտեղ թաղվեց։

Է. Մասքութնեքի թագավորի ավազակային հարձակումը Հայոց թագավորի իշխանության երկրի վրա. տեղի ունեցած պատերազմը, և թե ինչպես նա զորքով միասին կոտորվեց։

Ը. Անտառներ տնկելու, պարսիկների հետ մղած պատերազմների և Բզնունյաց նախարարական տոհմի բնաջնջման մասին։

Թ. Բակուր բդեշխի մասին, թե ինչպե՛ս ապստամբվեց Հայոց թագավորի դեմ և սպանվեց Հայոց զորքերից, որի փոխարեն բդեշխ դարձավ Վաղինակ Սյունին։

Ժ. Մծբինի Հակոբ եպիսկոպոսի մասին:

ԺԱ. Պարսից և Հայոց միջև տեղի ունեցած մեծ պատերազմի, Վաչե մեծ զորավարի նահատակման, Խոսրով թագավորի և Վրթանես հայրապետի մահվան մասին: