Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/70

Այս էջը սրբագրված է

տերազմում էին առանց իրավունքի ու պղտորում էին Հայոց մեծ աշխարհը. մեկը Մանավազյան տոհմի իշխանն էր, իսկ մյուսը՝ Որդունյաց տոհմի նահապետը։ Սրանք մեծ պատերազմով կռվեցին, և շատ մարդիկ կոտորվեցին ու ոչնչացան։ Ապա Խոսրով թագավորը և Վրթանես մեծ եպիսկոպոսապետը Աղբիանոս պատվական մեծ եպիսկոպոսին ուղարկեցին նրանց մոտ, որպեսզի հորդորելով հաշտեցնի և խաղաղություն հաստատի։ Եվ երանելի Աղբիանոսը գնաց նրանց մոտ, որ համոզի, իրար հետ հաշտեցնի։ (Բայց) նրան անարգեցին, նրա բարեխոսությունը Ասեցին, ուղարկողներին արհամարհեցին, եպիսկոպոսին մեծ անարգանքով ետ դարձրին և արքունական տունն առան ու ավերեցին, և խիստ զայրացած, հապճեպ կերպով պատերազմում էին միմյանց դեմ։ Ապա թագավորը, սաստիկ զայրանալով, նրանց վրա ուղարկեց Արտավազդի որդի Վաչեին՝ Մամիկոնյան տոհմի նահապետին, Հայոց սպարապետության տոհմից, իր զորքերի մեծ զորավարին՝ այդ երկու տոհմը ոչնչացնելու, վերացնելու։ Ապա Վաչե զորավարը գնաց նրանց վրա. երկու տոհմն էլ ջարդեց, ոչնչացրեց, երկու տոհմերից էլ ոչ մի արու զավակ չթողեց, ինքը վերադարձավ Հայոց Խոսրով թագավորի և Վրթանես քահանայապետի մոտ։ Եվ (թագավորը) Աղբիանոս եպիսկոպոսին տվեց հօգուտ եկեղեցու Մանավազյանների ավանը ու նրանց նահապետի բուն աթոռանիստ գյուղը, (այսինքն) Մանավազակերտը յուր բոլոր սահմաններով և նրա շուրջն եղած գավառակով՝ Եփրատ գետի կողմերում։ Իսկ Որդունիների Որդորու անունով բուն գյուղը, յուր բոլոր սահմաններով, որ գտնվում է Բասանի երկրում, տվին Սասանի եպիսկոպոսին, որ Որդորու դյուղիցն էր։


Գլուխ Ե

ՎՐԹԱՆԵՍԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝

ԱՌԱՋԻՆԻՆԸ ԳՐԻԳՈՐԻՍ, ԵՐԿՐՈՐԴԻՆԸ ՀՈԻՍԻԿ:

Այս Վրթանեսը և Արիստակեսը Գրիգոր մեծ քահանայապետի որդիներն էին։ Արիստակեսը կույս էր, մանկությունից ի վեր մաքուր, թեպետև կրտսեր որդին էր, ավելի վաղ հոր