Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/87

Այս էջը սրբագրված է

Վրթանես մեծ եպիսկոպոսապետն ու թագավորը հրաման տվին Արշավիրին ու Անդոկին՝ պատանի Արտավազդին խնամել, որպեսզի իր նախնիների ու իր հոր տեղը գրավի, քաջագործություն անի, ամեն ատեր Քրիստոսի ու իր մարմնավոր բնիկ տերերի՝ Արշակունիների քաջ մարդկանց կյանքի ու տան համար, որբերին ու այրիներին խնամակալ լինի և սպարապետության ու անվանի զորավարաթյան քաջագործությունները ժառանգի իր ամբողջ կյանքի ընթացքում։

Սրանից հետո մեռավ քաջարանց՝ աշխարհաշեն Խոսրովը՝ Մեծ Հայքի թագավորը։ Ամբողջ Մեծ Հայքի աշխարհներից ու գավառներից հավաքվեցին, սուգ արին, լացին ու տարան իր նախնիների մոտ, Անի, Դարանաղիի Եկեղյաց գավառը։ նրանից հետո մեռավ նաև Վրթանեսը՝ մեծ քահանայապետը։ Ամբողջ Հայոց աշխարհը հավաքվեց և մեծ արարողությամբ, սաղմոսներով ու հոգևոր երգերով, կանթեղներով, մոմերով, անուշահոտ խնկով՝ արքունական կառքերով փոխադրեցին սուրբ Վրթանեսին, մեծ վշտովս որ որբ մնացին իրենց բնիկ տիրոջից և հոգևոր վարդապետից. և մեծ լացով ու կոծով և տրտմությամբ հուղարկավորեցին Դարանաղյաց գավառի Թորդան գյուղը ու Գրիգոր մեծ հայրապետի մոտ նրա մարմինը ամփոփեցին և նրա կենդանի մշտակատար հիշատակը կատարելով՝ ետ դարձան։


Գլուխ ԺԲ

ՏԻՐԱՆԻ՝ ԻՐ ՀՈՐԻՑ ՀԵՏՈ ԹԱԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս

ՀՈՒՍԻԿԸ ԻՐ ՎՐԹԱՆԵՍ ՀՈՐ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌԸ

ՆՍՏԵՑ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՏԻՐԱՆԻՑ ՍՊԱՆՎԵՑ՝ ՆՐԱՆ ՀԱՆԴԻՄԱՆԵԼՈԻ

ՊԱՏՃԱՌՈՎ:

Երբ Խոսրով թագավորը մեռավ, Մեծ Հայք աշխարհի թագավորական իշխանությունն ստանձնեց Խոսրովի որդին՝ Տիրանը։ Նույնպես և մանուկ սուրբ Հուսիկը հաջորդեց ու գրավեց Հայոց հայրապետների տեղը։ Տիրան թագավորը, սովորության համաձայն, նրա հետ գումարեց մեծ նախարարներին՝ Վաղարշ մեծ հազարապետին, որ Մեծ Հայքի հա—