Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/99

Այս էջը սրբագրված է

վեք. ձեր վաստակները ուրիշները կվայելեն, ձեր բարիքները ուրիշները կուտեն, և չի լինի մեկը, որ ձեզ փրկի, տերը չի քաղցրանա, ձեզ չի նայի, ձեզ այլևս չի փրկի։

Բայց դուք ինչո՞ւ ինձ կանչեցիք, որ ելնեմ գամ ձեզ մոտ. ա՞յս էիք դուք կամենում ինձանից լսել։ Բայց ես թեկուզ այս ամենը ձեզ չպատմեի, այնուամենայնիվ այս բոլորը պետք է ձեզ պատահեր, որովհետև դուք սպանեցիք այն արդար մանուկ Մեծ Հուսիկին՝ ձեր առաքինի առաջնորդին, որ Գրիգորի զավակի տնից էր։ Այո՛, այս բոլորը ձեզ պիտի պատահի որովհետև տերը այսպես ինձ ցույց տվեց։ Այլ որ դուք (մարդ) ուղարկեցիք ինձ մոտ, ինձ կանչեցիք, թե ե՛կ, մեզ ղեկավար և առաջնորդ եղիր, ես ինչպե՞ս առաջնորդ լինեմ նրանց, որոնք տիրոջը չեն հետևում, կամ ինչպե՞ս ղեկավար լինեմ մի ազդի, որին տերը լքեց։ Ինչպե՞ս կարող եմ ես ձեռքերս բարձրացնել առ աստված աղոթելու այն մարդկանց համար, որոնց ձեռքերը շաղախված են տիրոջ սրբերի արյունով. կամ ինչպե՞ս աղոթք ու պաղատանք մատուցեմ նրանց համար, որոնք թիկունքները դարձրին դեպի տերը և ոչ երեսները, կամ ինչպե՞ս բարեխոս լինեմ նրանց համար, որոնք ըմբոստացան, կամ ինչպե՞ս (աստծուն) հաշտեցնելու խոսք ասեմ նրանց համար, որոնք (նրանից) փախել են և շեն ուզում ետ դառնալ, որոնց համար տերն ինքը պատրաստել է այս բոլոր չարիքները այն պատճառով, որ ասացիք, թե տերը չի տեսնում»։

Այս բոլորը և սրանց նման ուրիշ բաներ ասաց ծերունի Դանիել քորեպիսկոպոսը՝ Տիրան թագավորի, իշխանների, պետերի և բոլոր զորքերի առաջ։ Եվ մինչ նա ասում էր այս ամենը, թագավորը ապշած, զարմացած լուռ լսում էր։ Եվ երբ այս բոլորը լսեց, զայրացավ. բռնակալական շար ու դառն ցասումով բորբոքվեց, հրամայեց անմիջապես նրան խեղդամահ անել։ Սպասավորները հրամանը լսելով՝ իսկույն կատարեցին։ Թեպետ մեծամեծ ավադ նախարարները շատ հորդորեցին թագավորին, որ չար կամքը չկատարի, բայց նա այնքան դառնացած էր սրտով, այնքան զայրացած էր, որ նրանց չլսեց։ Պարանը վիզը գցելով խեղդամահ արին։ Այսպես վախճանվեց սուրբ Դանիելը։