Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/100

Այս էջը հաստատված է

ԽԱՄՓԵՐԻ

Իժում, նրա՞ն իք ասում թե սիրուն է՜:

ԳԵՈՐԳ

Ի՞նչ է, սիրուն չէ՞:

Իսային, Գեորգից և Քեթևանից ծածուկ, նշաններով խնդրում է Խամփերուն լռել, խոստանալով նրան փողի մեծ գումարներ, բայց Խամփերին չէ տեսնում:

ԽԱՄՓԵՐԻ. շարունակելով

Նրա սիրունութինը աոչի իմանալս է:

ՔԵԹԵՎԱՆ

Վո՛ւյ, քոռանամ՝ ես, ղո՞ւրթ իս ասում:

ԳԵՈՐԳ

Ի՞նչ ես ասում, դեդիդա, իմ աչքով եմ տեսել:

ԻՍԱՅԻ. Գեորգին. ցածր:

Աստուձ գիդենա, խափում է:

ԽԱՄՓԵՐԻ

Կու՚լի ուրիշ օմքին ին շանց տվի, թե չէ Զամբախինց Կա… (Իսային կրկնում է միևնույն նշանները, Խամփերին հասկանում է:) …րապիտի ախչկան սիրուն չէին ասում:

ՔԱԹԵՎԱՆ

Լիզուտ պապանձվի, հըա՜, հենց գիդեի դուն ինքտ իս տեսի, կինադամ սիրտս գնաց:

Անցնում է Խամփերու աջ կողմը հ տախտի վրա նստում:

ԳԵՈՐԳ

Ուրեմն դու ինքդ չե՞ս տեսել:

ԽԱՄՓԵՐԻ

Չէ՛, վուրթի, էնենց իմացիլ իմ:

Խորհրդավոր հայացք լ գցում Իսայու վրա:

ԳԵՈՐԳ. նկատելով Խամփերու խաղը, սաստիկ շփոթվում է: Այդ ի՞նչ է նշանակում… Օհ, աստված:

Բարկացած հեռանում է:

ԻՍԱՅԻ. Խամփերուն:

Վուր չիս տեսի, բաս ինչի՞ր իս դուս տալի, անմրթի իմ քի մոզ: