Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/27

Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ԺԸ

ՕՍԿԱՆ, ԱՐՈԻԹԻՆ

ԱՐՈԻԹԻՆ

Բա՛րի գուն, Օսկան Պետրովիչ։

ՕՍԿԱՆ

Օ՜Հ, բա՛րով, պա՛րուն Արութին. ինչի՞ ուշացար։

ԱՐՈԻԹԻՆ

Դուքանս, խոմ գիդիս, ուշ իմ կոխպում… (Միմյանց ձեռն են տալիս:) Ի՞նչ հարկավուր բան ունիս։

ՕՍԿԱՆ

Ա՛յ, պարզ անիմ, ախպեր. (Հրավիրելով նրան դեպի բազմոցը:) համեցե՛ք նստի… (Արութինը սպտրաստվում է բազմոցի մոտ դրած բազկաթոռի վրա նստելու:) Վա՛, դի՛վանի վր՚ա համեցեք։

ԱՐՈԻԹԻՆ, նստելով նույն բազկաթոռի վրա:

Դիփ մեկ է, Օ'սկան Պետրովիչ, էսենց էլ լավ իմ։

ՕՍԿԱՆ

Քու քեփն է… (Նստում է տախտի վրա:) Մե լավ բան իմ գթի, պիտիս օտկի, Ա՛րութին ջան. քու. լավութինը կու վջարիմ։

ԱՐՈԻԹԻՆ

Ջու՛խտ աճկիս. ի՞նչ ղուլուղ կա. հրամայե՛, Օսկան Պետրովիչ։

ՕՍԿԱՆ

Մե ասա, լա՞վ բան մոդա չէկավ հաու թրեաթրը՜։

ԱՐՈԻԹԻՆ

Հալրաթտա, ասկի պայծառութին է։

ՕՍԿԱՆ

Հա՛, ամա մարթ վուր ուզենա՝ խե՛ր կու տեսնե էս բանումը:

ԱՐՈԻԹԻՆ, առանձին:

Ի՞նչ է ասում, (Օսկանին:) Վու՞նց թե խեր կու տեսնե. չիմ իմանում, Օ'սկան Պետրովիչ։

ՕՍԿԱՆ

Գիդի՞ս ինշ է, ա՛խպեր. ’ես ուզում իմ հաու թրեաթրը իջարով վի կալնի: Խերի բան է, գա՞նա։