Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/150

Այս էջը սրբագրված է

ՄԱՄԻԿՈՆ, գլուխ տալով

Շնորհակալ եմ, ձերդ գերազանցություն, ուշադրության համար ապրում ենք...

ԲԺՇԿԱՊԵՏ

Ապրեցե′ք, ապրեցե′ք։ Ուրախ եմ, որ ձեր պաշտոնակիցների մեջ լավ անուն էք վայելում և ձեր մեծավորը շատ բավական է ձեզանից, (Մամիկոնը գլուխ է տալիս ։ Ինքը գնում է դեպի խորքը, մյուսները նրան ուղեկցում են:) Մի’ նեղանաք, խնդրում եմ։

ՆԱԴԻՆԿԱ

Ի՞նչ կա· միր պարտկն է։

ԲԺՇԿԱՊԵՏ

Շատ, շատ շնորհակալ եմ։ Դուրս է գնում խորքի դոնից:

Տ ե Ս Ի Լ ԺԷ

ՆԱԴԻՆԿԱ. ՄԱՄԻԿՈՆ

ՄԱՄԻԿՈՆ

Շատ քաղաքավարի մարթ է։

ՆԱԴԻՆԿԱ

Շատ էլ դրուստ խոսող, (Գալիս են նստում‘ Նադինկան բազմոցի վրա, իսկ Մամիկոնբ բազկաթոռի վրա:) Հիմի ասեք' ի°նչ բանի վրա էիք ուզում խոսի։

ՄԱՄԻԿՈՆ

Իմ սրտի տանջանքի վրա, ուրիշ ի°նչ խոսելու պիտի ունենամ։ Էս սքուրութինը ամսնիր կու քաշե ու ինչրու միր փսակ֊վիլը վունցոր էգեղեցումը աստձու աոաչ օրթում ինք կերի, մենք ի՞նչ պիտի անինք, մե օր վուր չտեսնիմ քիզ, էն օրը մահ է ինձ համա ու վունց քուչումը կանամ տեսնի քիզ, վունց տանը, վունց էլ դուն կանաս գա ինձ մոդ, վունց ես քիզ մողվո՞ւնց պիտի դիժնամ ես։

ՆԱԴԻՆԿԱ

Չիմ գիդի' ի՞նչ ասիմ. ես էլ մոլորվիլ իմ, քիզ վրա վաթար ՚ես իմ տանջվում. դրուստ ժինի իմ կտրվի, ավտա. ուժե ասիս ’ես իմ բեդամաղ անում. կ’ոսիս նրանց միզն է, վուր ճամփես կապվիլ է ու էլ չիմ կանացի քիզ տեսնի։