Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/17

Այս էջը սրբագրված է

ՆԱՏՈ

Փի՛ս ու հուտած... էտ է պակաս... էտ էլ վար ըլի խոմա, էլ մե օր կենթանի չէի մնա... էն սահաթին կ՚եհեի ու ջուրը կու ննգնեի։

ԳԱՅԻԱՆԵ

Քու բերնով իս ասում, վուրթի, վուր փիս մարթ չէ, ու լավի հիդ մարթ վո՞ւնց յոլա չգնա։

ՆԱՏՈ

Յոլա գնա... Թե վուր յոլա իմ գնում, ուրիշ ի՞նչ պիտի անիմ... Լավ գիդենաս, դեդի ջան, էլի նրա լավութինն է ու բարութինը, վուր ինչկլի էսօր դիմնում իմ, թե չէ ՛ես իմ գլխի ճամփեն վաղ կու գթնեի։

ԳԱՅԻԱՆԵ

Տե՜ր քիզ. աստուձ, էս ինչ պատիժ է։

ՆԱՏՈ. արտասվախառն:

Պատիժն իմ գլխին է վուր աստուձ հոքիս չէ հանում։

ԳԱՅԻԱՆԵ, գրկելով Նատոյին և լացի ձայնով:

Մի լաց ըլի, Նատո ջան, չարդ տանիմ, մի լաց ըլի. աստուձ կու խղճա քիզ էլ, ինձ էլ. աղոթկ արա, վուրթի, աղոթկ։

ՆԱՏՈ

Աղոթկ էլ շատ արի, դեդի ջան, մում էլ շատ վառեցի, վուր աստուձ ինձ մահ տա, ամա էրևում է, աստուձ իմ աղոթկը չէ ընթունում... (Դադար:) Էրնեկ ըլելու բան ըլի, միր փսակը քանդվի, (Գալիանեն ապշում է:) Էն սահաթին էվետ դիփ մետի կու թողնեի՝ մարթ, տուն, տիղ, հարստութին ու գու քեի, հիդ էլի քի մոդ կու կենեի... Վունցոր վաղ ապրում էի, իմ կարով էր թե դասերով, էլի էնենց ինձ համա ազատ շունչ կու քաշեի. էլ օչովի աճկ ու ունքին չէի մտիկ անի, վունց էլ նրա ձեռի օղորմութենին ձեռս կու դեմ տեի։

ԳԱՅԻԱՆԵ, սթափվելով:

Վո՜ւյ, քոռանամ ու կուրանամ ՚ես, վուրթի... էտ ինչի՞ր իս ասում, աստձեմեն չիս վախենում... է՞տու համա իս մոդ արի էսղադա գրիրը գլխիտ,վուր էտունք կարթաս ու սորվիս հիմի։