Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/174

Այս էջը սրբագրված է

(Միմյանց գլուխ են տալիս, հետո վերցնելով գլխարկը, Անտոնին ու Խեչոյին ձեռն է տալիս:) Դուք էլ մնաք բարով։

ԱՆՏՈՆ

Շատ շնորհակալ ինք։

ԽԵՉՈ

Աստուձ ձեռք տա, ուրոր գնանք, դիփ ձիր օխնող ըլին միզ պես․

Նադինկայի նշանի վրա գնում, էլեկտրականությամբ լիովին լուսավորվում է նախասենյակը․ որի դուռը մնում է բաց:

ՍՈԻԴԵԲՆԻ ՊՐԻՍՏԱՎ

Ձիզ պես բարի մարթիք ինձ ամեն տիղ չէ պատահում։

Գնում է ամենքի ուղեկցությամբ և գլուխ տալով դուրս է գնում նախասենյակի աջ կողմից:

ՏԵՍԻԼ ժԲ

ՆԱԴԻՆԿԱ․ ԱՆՏՈՆ․ ԽԵՈ

ՆԱԴԻՆԿԱ

Զարմանալի ախչիկ է Նունեն. չէի գիդի թե էտ հանգի սիրտ ունե։

Նստում է ձախ կողմը:

ԱՆՏՈՆ

Օչով չէր անի, ինչ նա ղիմիշ արավ։ Նստում է աջ կողմի սեղանի մոտ․ ուր գտնվում է կտակը։

ԽԵՉՈ

Իր արարմունքով հեստի սրտի էրի նա ինձ, վուր ուզում էի ՚ես էլ նրա հանգը վարվիմ, նրա օրինակին հեդևիմ։ Ամա դուք գիդիք մեր ու քուր ունիմ պահելու։ Մե կռնեն խճպտանքս ասում է՝ միթամ վունչիչ չիս ստացի, դուն էլ Նունեի հանգը ժաժ արի, մեկել կռնեն՝ էլի էն խճպտանքս անգճումս բղավում է՝ մերդ ու քուրդ միխկ ին։ ՚Ես էլ էս էրկու դավաքարիմեն ազատվելու՝ իմ փային կես իմ անում, կեսը իմ մորն ու քվիրը, կեսն էլ բարի գուրձի, վունցոր Նունեն ասավ։