Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/356

Այս էջը սրբագրված է

Տ Ե Ս Ի Լ Բ

ԺՈՐԺ ԴԱՆԴԵՆ. ԼՅՈԻԲԵՆ

ԺՈՐԺ ԴԱՆԴԵՆ, տեսնելով Լյուբենին իր տանից դուրս գալիս․առանձին։

Նալաթ քի չար սատանա, էս անիծածն, օվոր վուր է, իմ տանն ի՞նչ բան ունե։

ԼՅՈՒԲԵՆ, տեսնելով Ժորժ Դանդենին, առանձին:

Էս մարթը ինձ է մտիկ անում։

ԺՈՐԺ ԴԱՆԴԵՆ. առանձին։

Չի գիդի ո՞վ իմ։

ԼՅՈԻԲԵՆ, առանձին:

Իմքին խիալ է տանում:

ԺՈՐԺ ԴԱՆԴԵՆ. առանձին:

Վա՜, գլուխ էլ վուր չէ ուզում վեր բերի։

ԼՅՈՒԲԵՆ, առանձին:

Վախենում իմ օմքնու բան չասե, թե ինձ տեսավ էսղանց դուրս գալիս:

ԺՈՐԺ ԴԱՆԴԵՆ

Բարի լույս:

ԼՅՈՒԲԵՆ

Ծառետ իմ։

ԺՈՐԺ ԴԱՆԴԵՆ

Մնամ, վուր դուն էսղանցի չիս։

ԼՅՈԻԲԵՆ

Չէ, նուր իմ էկի, ուզում իմ էքուցվան թամաշոն տեսնիմ։

ԺՈՐԺ ԴԱՆԴԵՆ

Հը՜մ. մե ասա, հենց ապրիս, էտի նեքսիվն էի՞ր։

ԼՅՈԻԲԵՆ

Սու՛ս։