Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/71

Այս էջը սրբագրված է

ԷՓԵՄԻԱ

Անումդ էլ էն կուլ՝ի, մեկելներունը... Մե մարթաթուզ էլ դուն կու ավելնաս աշխրքին... էրեխա իս, ի՞նչ է. չիս գիդի, վուր էտենց է Մեկին կու սիրիս ո, նրա հիդ կու ապրիս։

ՆԱՏՈ

Ամա Մելքոյի կնիկը կա հի՞շվիմ։

ԷՓԵՄԻԱ

Բաս իմ կնիկը՛

ՆԱՏՈ

Հանաքի վուխտը չէ Փոփո ջան, ՛ես քիզ դրուստ իմ հարցնում։

ԷՓԵՄԻԱ

Ես էլ քիզ դրուստ ջուզար իմ աալի, Նատո ջան․ թե կի ուրիշ ճար չկա, ի՞նչ արած... Մարթ ու կնիկ փսակելիս հեստի հանգը կապումին ու շարում մեկ մեկու Հիդ, վուր իժում իրանը էվետ չին կանացի Հիդ անի... Ուր է. ճուրտ ու պարնութինը քանի վուխտ է մո՛շլա էլավ, միր ազատութինը կի ջեր էլ թե գալիս է... Նրանք էլ, ովոր քիպես նազ ու նազանի չին, փսակած թե տանու ախչիկ, էլ կարքը ու սարքին չին մտիկ տալի, գնում ին ու ում հիդ ուզում ին, նրանց հիդ ին ապրում. էլ վունց տերտեր գիդին, վունց տիրացու... Դուն էլ է'նենց ժաժ արի է՛լի:

ՆԱՏՈ

Կու մեռնիմ ու անումս չիմ կիխտոտի... Ջեր վուր աթմորթուն տված դարդակ խոսկի կոտրիլը մինձ ամութ է համարվում, ինչղադա ավելի մինձ ամաութ ու խայտաոակութին պիտի ըլի էն խոսկի կոտրիլը, վուր խաչ ու ավետրանով մարթ աստձուն է տալի վկերու աոչիվը... Գեեդինը վուր մտնիմ, տասը ջեր էն լավ է, կանց էտ հանգի աննամուսութին անիմ։

ԷՓԵՄԻԱ

Գ՚ուզիս աննամուսութին ասա, Նատո ջան, գ՚ուզիս ինչ քեփտ տա, է՛ն ասա. ամա էտ էտենց է ու էտենց... Օրթում ուտելիս չէիր գիդի՞ վուր էտենց է. ինչի՞ էիր օրթում ուտում: