Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/82

Այս էջը սրբագրված է

ՄԵԼՔՈ

Շա՛տ ապրիս, Սիմոն. ախչիկ-պա՛րնին թավազա արա…

Այգեպանը խախալը տանում, դնում է Նատոյի առջև:

ՆՍՏՈ, այգեպանին:

Շնորհակալ իմ, Սիմոն:

Ծառան, հետեվալով այգեպանին, սկուտեղով բերում է հարկավոր սպասները և դարսում է Մելքոյի և Նատոյի առջև:

ՄԵԼՔՈ, Սիմոնին:

՚Ես էլ շնորհակալ իմ, Սիմոն… (Փող է տալիս:) Արհա՛, գնացեք քեփ արեք, ախչիկ֊պարնի կինացը դի՛փունքդ խմեցեք։

ԱՅԳԵՊԱՆ, առնելով փողը

:

երկուսդ մետի կինոք ըլիք, վուչ կտրվիք մեկզմեկեմեն։

ՄԵԼՔՈ

Սաղ ըլիս, Սիմոն. աստուձ քիզ ջան տա ու դուն էլ էրգար օր ունենաս… Չարխն ինչի՞ չէ բանում:

ԱՅԳԵՊԱՆ

Մինձ աղեն հրամայից… Բաղը դիփ մետի ջրած է ու հարևնի հիրթը մթանն է գալի… Դրա ճոճռուցը խոսիլը դաշլա է անում էստի։

ՄԵԼՔՈ

Լավ, իրիգնահացութին վի՛ր թող, միթամ զուռնա է միզ համա։

ԱՅԳԵՊԱՆ

Ջուխտ աճկիս։

Դարս է գնում ձախ դռնից:

ՏԵՍԻԼԳ

ՆՐԱՆՔ. առանց ԱՅԳԵՊԱՆԻ

ԾԱՌԱ, որ հավաքում էր դատարկ թասերը և ըմպանակը սկուտեղի վրա տեսնելով Նատոյի թասը լի և անշարժ:

Ա՚խչիկ-պարուն, էս տանիմ, թե կենա։